
Եթե աղանդերի սիրահար եք, ապա այս բաղադրատոմսը ձեզ համար է:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- կաթնաշոռ՝ 0,5 կգ
- ձու՝ 4 հատ
- բարձր յուղայնությամբ թթվասեր՝ 2ճ.գ.
- բնական կրախմալ՝ 2ճ.գ.
- շաքարավազ՝ 6ճ.գ.
- վանիլին՝ 10գ
- չամիչ կամ չիր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ.
- Անհրաժեշտ է հարել կաթնաշոռն ու թթվասերը, շաքարավազը, դեղնուցները ու կրախմալը: Ավելացնել նաև վանիլինը:
- Առանձին հարել սպիտակուցները:
- Խառնել կաթնաշոռն ու սպիտակուցը:
- Ցանկության դեպքում ավելացնել որև միրգ, չիր կամ չամիչ:
- Թխելու համար նախատեսված տապակը ծածկել հատուկ թղթով և ձեթ քսել:
- Թխել 200 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե:
Բարի ախորժակ…