Տղամարդը գնեց հին փոքր բնակարան և ապացուցեց, որ լավ դիզայնի շնորհիվ կարելի է այն շքեղ վայրի վերածել

Շատերի մանկությունն է անցել փոքր բնակարանում՝ նեղ միջանցքով, իրար կողքի գտնվող երկար սենյակներով, անհարմար խոհանոցով և փոքր պատշգամբով:

Այսօր նմանատիպ բնակարանները ենթարկում են կապիտալ վերանորոգման՝ տանը փոխելով ամեն ինչ:

Մեր այսօրվա հերոսը նույնպես որոշեց, որ եկել է հին բնակարանը նորացնելու ժամանակը և պետք է այն դարձնել ոճային, հարմարավետ և ֆունկցիոնալ:

Տղամարդը վերագծեց հին հատակագիծը, քանդեց միջսենյակային պատերը: Դրա շնորհիվ բոլոր սենյակների մակերեսը փոխվեց:

Ընտրված բաց երանգները նպաստեցին տարածքի վիզուալ մեծացմանը: Արվեցին նաև մուգ գույնով ընդգծված զոնաներ՝ պատուհանն ու բազմոցը:

Մեծ քանակությամբ հայելանման մակերեսները բնակարանի դիզայնին թեթևություն և շքեղություն են հաղորդում:

Խոհանոցի չափսերն էապես չեն փոխվել, սակայն ճիշտ ընտրված դետալների շնորհիվ այն մի քանի անգամ ավելի մեծ է թվում:

Հյուրասենյակը կահավորել են գեղեցիկ կահույքով, որը շատ տեղ չի զբաղեցնում, սակայն ցանկացած պահի այն կարելի է տրանսֆորմացնել:

Ննջասենյակի դիզայնը տարբերվում է իր գեղեցկությամբ, թեթևությամբ, հանգստացնող և հաճելի մթնոլորտով:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento