Գրեթե բոլորը գիտեն, թե տիպիկ մի սենյականոց բնակարանն ինչպիսին է լինում: Դա համեստ բնակարան է՝ փոքր լոգարանով, կոմպակտ խոհանոցով և նմանատիպ ննջասենյակով: Թվում է, թե հնարավոր չէ ինչ-որ զարմանալի բան մտածել այդպիսի տան համար: Մի աղջիկ շատ կրեատիվ է մոտեցել վերանորոգմանը, ավելին՝ նա ինքնուրույն է սարքել ամեն ինչ, նույնիսկ մահճակալները:
Լոգարանն ամենափոքրն է նմանատիպ տան մեջ: Այստեղ շատ բան հնարավոր չէ տեղավորել, այդ պատճառով էլ աղջիկն ընտրել է փոքր լողախցիկ, իսկ կողքին տեղավորել է բարձր դարակ, որտեղ պահպանվում է լոգարանի համար ամեն անհրաժեշտ բան:
Կոմպակտ խոհանոցում աղջիկը տեղադրել է բաց դարակներ, լվացարան և գազօջախ: Նա միայնակ է ապրում, և այդ ամենն իրեն բավականացնում է, նույնիսկ երբ հյուրեր են գալիս:
Դարակի հետևում տեղակայվել է լվացքի մեքենան, որը չտեղավորվեց լոգարանում:
Սենյակն ունի 20քմ մակերես, ինչն էլ թույլ է տվել աղջկան ազատ ստեղծագործել:
Այստեղ տեղավորվել է կոմպակտ բազմոց, որը նախատեսված է հյուրերի համար:
Պատուհանի դիմաց աղջկա հպարտությունն է՝ անսովոր մահճակալ-նկուղ, հարմարավետ պահարան մահճակալի տակ:
Նույնիսկ աստիճաններն են օգտագործվել՝ մանրուքներ պահելու համար:
Այստեղ աղջիկը պահում է սեզոնային հագուստը, որոնք հազվադեպ է օգտագործում: Ամբողջ աշխատանքը նա կատարել է իր ձեռքերով: Համաձայնեք, որ սա իսկապես յուրօրինակ բնակարան է: