Նիդեռլանդներում բնակվող Լիլիի և Հովիկի մայրը, որին արտաքսել էին երկրից, կարող է վերադառնալ երեխաների մոտ

Նիդեռլանդներից Հայաստան արտաքսված Արմինե Համբարձումյանը կարող է վերադառնալ Նիդերլանդներ և վերամիավորվել իր երեխաների՝ Լիլիի և Հովիկի հետ: Այս մասին հայտնում է Dutch News-ը:

 

Արմինե Համբարձումյանին, որը երեխաների հետ 9 տարի բնակվելիս է եղել Նիդեռլանդներում, արտաքսել էին 2017-ին: Այդ ժամանակ 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկը դարձան փախստական երեխաների իրավունքների համար պայքարի կենտրոնական կերպարները: Նրանք շարունակ թաքնվում էին արտաքսումից խուսափելու համար:

Դպրոցական արշավի օգնությամբ, որը կազմակերպել էին երեխաների համադասարանցիներն ու ուսուցիչները, նրանց դեպքին ուշադրություն դարձրեց արդարադատության հարցերով նախարար Մարկ Հարբերսը, ով, օգտվելով իր լիազորություններից, թույլտվություն ստացավ երեխաների՝ երկրում մնալու համար:

Նիդեռլանդական լրատվամիջոցները հաղորդում են, որ Հովիկը տեղի մանկական հեռուստահաղորդման շրջանակներում հայտնել է, որ անչափ երջանիկ է, քանի որ մայրը կարող է վերադառնալ Նիդեռլանդներ: Այդ լուրը հաստատել է նաև ընտանիքի փաստաբանը:

 

 

 

Աղբյուրը ` www.tert.am

Like this post? Please share to your friends:
Lascia un commento