Բաղադրիչներ.
ծիծակ կամ քաղցր պղպեղ
հատիկ պղպեղ, բուրավետ հատիկ պղպեղ
սխտոր
սամիթ (չոր ծաղկաբույլով, թթվի համար)
դափնու տերև
աղ
կիտրոնի աղ
Պատրաստման եղանակը.
Ծիծակները լավ լվանալ, ծակծկել կամ կտրել մինչև կեսը: Մեկլիտրանոց ստերիլացված տարաների մեջ լցնել մի քանի ատամիկ սխտոր, 2-3 դափնու տերև, մի ճյուղ սամիթ, հատիկ պղպեղ: Ծիծակները դասավորել՝ լավ սեղմելով, քանի որ աղաջուրը լցնելուց հետո նրանք փափկում են, և բավական տեղ է ազատվում: Աղաջուր պատրաստել՝ յուրաքանչյուր 1 լիտր եռացող ջրին ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Եթե փրփուր առաջանա, գդալով վերցնել:
Աղաջուրը լցնել բանկաների մեջ, ամեն մեկլիտրանոց բանկայի մեջ ավելացնել 1 ոչ լիքը թեյի գդալ կիտրոնի աղ (կիտրոնաթթու): Ապա անմիջապես փակել, մի քիչ շուռումուռ տալ, որպեսզի կիտրոնի աղը լուծվի, ապա շարել սեղանին ՝ կափարիչը ներքև: Ծածկել, հաստ կտորով, թողնել մինչև հաջորդ օրը: