Կանանց շրջանում տարածված հիվանդություններ, որոնք զարգանում են առանց ակնհայտ ախտանշանների

Գլխուղեղի անոթների անոթալայնանք (անևրիզմ)   Հիվանդությունը դրսևորվում է զարկերակի պատերի ձգվածությամբ ու լայնացմամբ, որը հանգեցնում է այդ հատվածում արյան լճացման ու անոթի առաձգականության նվազման: Այս ամենի հետևանքով արտաքին ու ներքին գործոնների ազդեցության տակ անևրիզմը պայթում է, առաջանում է գլխուղեղի արյունազեղում, ինչը հանգեցնում է կաթվածի կամ անգամ մահվան:

Մասնագետների կարծիքով՝ հիվանդությունը մեծ մասամբ պայմանավորված է լինում ժառանգականությամբ: Բացի այդ, կանայք երկու անգամ ավելի հաճախ են բախվում այս խնդրին: Շատ մեծ նշանակություն ունեն նաև զարկերակային ճնշումը (որքան այն բարձր է, այնքան մեծ է ախտաբանության զարգացման հավանականությունը) և վատ սովորությունները (ծխախոտի և ալկոհոլի չարաշահման դեպքում մարդն ինքնաբերաբար հայտնվում է ռիսկային խմբում):

Մեծ մասամբ հիվանդությունն առանց ախտանշանների է ընթանում և հայտնաբերվում է պատահաբար պրոֆիլակտիկ զննման կամ որևէ այլ խնդրի համար անցկացվող բուժզննման ժամանակ:   Անևրիզմի պայթելու դեպքում նկատվում են հետևյալ ախտանշանները.

  •  եթե պայթած անևրիզմի չափերը փոքր են, ապա միակ ախտանշանը կլինի պարանոցի թմրածությունն ու որոշակի կարծրությունը,
  • անոթի վնասվելուց որոշ ժամանակ առաջ ի հայտ են գալիս սաստիկ գլխացավեր,
  • կարող է նկատվել սրտխառնոց,
  •  հիվանդը կարող է կորցնել գիտակցությունը,
  • նա սկսում է խուսափել վառ լույսից:

Հարկ է նշել, որ այս ախտանշաններն ի հայտ են գալիս միայն արյունազեղումից հետո, երբ կանխարգելիչ միջոցների համար արդեն ուշ է լինում և միայն կարելի է միջոցներ ձեռարկել հիվանդի կյանքը փրկելու համար:   Հիվանդությունն ախտորոշելու ամենաարդյունավետ տարբերակները մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան ու համակարգչային տոմոգրաֆիան են:

Խնդրի հայտնաբերման դեպքում բժիշկը գնահատում է անոթների վիճակն ու խնդրի լրջությունը: Եթե անևրիզմը մեծ չէ, ապա բավական կլինի, եթե հիվանդը պարբերաբար բուժզննում անցնի, սակայն լուրջ դեպքերում հաճախ նշանակվում է վիրահատական բուժում:

  Ձվարանների քաղցկեղ  

Սա կանանց մոտ ի հայտ եկող ամենատարածված չարորակ նորագոյացությունն է, որի առաջացման պատճառների շարքին են դասվում շրջակա միջավայրի աղտոտվածությունը, սննդակարգի առանձնահատկությունները, տարատեսակ քիմիական ու ֆիզիկական գործոնները: Բացի այդ, ռիսկային խմբում են նաև ժառանգական հակվածություն ունեցող կանայք, կրծքագեղձի քաղցկեղից տառապողները և երեխա չունեցողները:

Այս հիվանդության դեպքում խնդիրն այն է, որ դրան ուղեկցող ախտանշանները գրեթե արտահայտված չէն, ուստի կանայք հաճախ կարծում են, որ դրանք բորբոքման կամ նախադաշտանային համախտանիշի նշան են: Մեծ մասամբ կանայք դիմում են բժշկին այն ժամանակ, երբ ուռուցքը տարածվում է, իսկ որովայնային խոռոչում  սկսում է հեղուկ կուտակվել:

Այս դեպքում հիմնական ախտանշանը լինում է որովայնի չափերի մեծացումը:   Շատերի մոտ քաղցկեղն առաջանում է դաշտանադադարի ժամանակ, երբ կանայք բուժզննում անցնելն արդեն անիմաստ են համարում: Սակայն հարկ է հիշել, որ հիվանդությունը կարելի է հայտնաբերել հասարակ գինեկոլոգիական բուժզննման ժամանակ: Հիվանդության բուժման հիմնական մեթոդն ախտահարված օրգանների վիրահատական հեռացումն է:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ  

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը չարորակ նորագոյացություն է, որն ախտահարում է օրգանի բջիջները: Հիվանդության առաջացման պատճառ շատ հաճախ դառնում են գեղձի վրա առկա կիստաները, ինչպես նաև քրոնիկական պանկրեատիտը, շաքարային դիաբետը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը:

Այս հիվանդության ախտանշանները շատ հաճախ ակնհայտ չեն լինում, ինչի հետևանքով այն հայտնաբերվում է, երբ արդեն լինում է վերջին փուլում և ուռուցքն ախտահարած է լինում նաև մոտ գտնվող օրգանները:   Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին վկայող ախտանշան կարող է համարվել հանկարծակի շաքարային դիաբետի զարգացումը:

Բանն այն է, որ բացի մարսողական ֆերմենտներից այս օրգանն արտադրում է նաև ինսուլին հորմոնը, որը պատասխանատու է օրգանիզմի կողմից շաքարի յուրացման համար: Եթե գեղձն ախտահարվում է քաղցկեղի բջիջներով, ինսուլինի արտադրությունը դանդաղում է կամ առհասարակ այն դադարում է արտադրվել:

Այս ամենի հետևանքով արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, ինչն էլ հանգեցնում է շաքարային դիաբետի առաջացման:   Հիվանդության ախտորոշման հիմնական և միակ հստակ միջոցը որովայնային խոռոչի օրգանների ուլտրաձայնային

Like this post? Please share to your friends:
Lascia un commento