Ծերությունը մի պրոցես է, որն անհնար է կանգնեցնել։
Տարիների ընթացքում մեր տեսողությունը սկսում է վատանալ և մենք դա կապում ենք միայն տարիքի հետ, սակայն դա միշտ այդպես չէ։
Քանի որ մենք կարող ենք մեր սննդակարգ մտցնել մթերքներ, որոնք կդանդաղեցնեն այդ պրոցեսը, ինչպես նաև կօգնեն պահպանել մեր տեսողությունը։
Մեր սննդակարգը ոչ միայն ազդում է տեսողության վրա, այլ նաև մեր օրգանիզմի տարբեր ֆունկցիաների վրա։
Մեր աչքերի առողջությունը ապահովվում են վիտամինները և հանքանյութերը և դրանց կանոնավոր օգտագործումը կօգնի կանխել տեսողության անկումը, ինչպես նաև աչքի հետ կապված մյուս խնդիրները։
Այսօր մենք կպատմենք ձեզ հենց այդ մթերքների մասին, որոնք անհրաժեշտ են օգտագործել լավ տեսողություն ունենալու համար, ինչպես նաև տարիքի հետ դրա վատթարացումը կանխելու նպատակով։
1.Սպանախ
Այն պարունակում է լյութեին և զեաքսանտին, որը անհրաժեշտ է աչքի պաշտպանման համար, այդ պատճառով էլ դրա օգտագործումը կօգնի խուսափել տեսողության վատթարացումից։
Ի դեպ, այն անհրաժեշտ է օգտագործել նվազագույնը շաբաթական 1 անգամ։
2.Նարինջ և մանդարին
Ցիտրուսները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին C, որը ամենից առաջ, պաշտպանում է աչքի եղջերաթաղանթը, այդ պատճառով էլ շատ կարևոր է այս մրգերի օգտագործումը։
3.Յուղոտ ձուկ
Այս սնունդից ստացած օմեգա 3 թթուները կօգնեն բարելավվել տեսողությունը։
4.Գազար
Այն հարուստ է բետա-կարոտինով և վիտամին A-ով, որը բարելավվում է աչքերի վիճակը։
5.Ձու
Ձվի դեղնուցը պարունակում է հակաօքսիդանտներ։ Օրինակ լյութեին և զեաքսանտին, որոնք օգնում են պաշտպանել աչքի մեջ գտնվող դեղին հետքը դեգեներացիայից։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Fullnews-ը