16 խորհուրդ ամուսնալուծված կնոջ կողմից

Այս հոդվածը կօգնի պահպանել երկարաժամկետ հարաբերությունները: Այս հոդվածը խորհուրդ է մի կնոջից, ով երկար տարիներ ամուսանաված լինելուց հետո որոշեց ամուսնալուծվել: Յուրաքանչյուր հարաբերություն, ներառյալ ամուսնությունը,դա աշխատանք է երկու կողմի համար: 2-ն էլ պետք է ներգրավված լինեն, որպեսզի հարաբերությունները առողջ լինեն:

Ահա մի քանի խորհուրդ կանանց համար:

  1. Միշտ ձեր կողակցի մեջ տեսեք ամենալավը: Մենք բոլորս մեր դիամցինի մեջ տեսնում ենք հատկանիշներ, որոնք դուր չեն գալիս կամ ձանձրացնում են, սակայն, եթե մենք կենտրոնանանք դրանց վրա, բաժանումն անուսափելի կլինի: Աշխատեք կենտրոնանալ այն բաների վրա, որոնք սիրում եք, որոնք Ձեզ դուր են գալիս, միշտ փնտրեք նրա մեջ լավագույնը:
  2. Սիրով զբաղվեք: Յուրաքանչյուր առողջ հարաբերություն ներառում է իր մեջ այս ամենը: Ֆիզիկական կապը շատ կարևոր է մարդկանց համար:
  3. Խորհուրդ հարցրեք տարիքով մեծ կանանցից, ովքեր երջանիկ են իրենց զգում իրենց ընտանիքում: Այս կանայք գիտեն երջանկության գաղտնիքը: Նրանց խորհուրդը կօգնի ձեզ զերծ մնալ սխալ որոշումներից:
  4. Նրան որոշակի տեղ տվեք: Տղամարդիկ իրենց անձնական տարածության կարիք ունեն: Նրան անձնական տեղ ու ժամանակ տվեք:
  5. Մի փորձեք փոխել նրան:Անգամ եթե դուք վստահ եք,որ նա կարող է շատ ավելին անել, մի ստիպեք նրան, քանի որ դա կարող է վանել տղամարդուն ի վերջո: Նա ինքը պետք է ցանկանա փոխվել, և միայն այդ ժամանակ դուք կարող եք օգնության ձեռք մեկնել:
  6. Գովաբանեք նրան: Տղամարդիկ այքան էլ չեն տարբերվում կանանցից: Նրան նույնպես ուզում են լսել գովաբանություններ և հաչոյախոսություններ:
  7. Ծիծաղեք նրանց կատակների վրա:Անգամ եթե նա հումարիստ չէ, ծիծաղեք նրա կատակների վրա,դա նրանց համար շատ կարևոր է:
  8. Պատասխանատվություն կրեք ձեր սխալների համար: Մենք բոլորս էլ սխալներ անում ենք, սակայն կարևոր է կրել այդ սխալների պատասխանատվությունը և չմեղադրել դրանում ձեր կողակցին:
  9. Մի բամբասեք:Սա շատ վատ բան է:Խոսեք նրա հետ իր աշխատանքից , ձեր ախատանքից, հարցրեք, թե ինչպես է անցել օրը, սակայն երբեք մի բամբասեք:
  10. Պատրաստ եղեք նրան օգնել: Ճիշտ հարաբերություններում մարդիկ աջակցում են միմյանց, պատրաստ են օգնել ցանկացախ հարցում:
  11. Մի խոսեք նրա մոտ այլ տղամարդկանց մասին: Ձեզ դուր չի գա, որ նա սկսի խոսել այլ կանանց մասին, դու նույնպես դա մի արեք:
  12. Բացեք ձեր սիրտը: Մի վաղեցեք բացվել նրա առջև, մի վախեցեք դառնալ խոցելի: Թույլ տվեք նրան մտնել ձեր հոգու ամենախորը տեղերը, դա կամրացնի ձեր հարաբերությունները:
  13. Թույլ տվեք նրան իսրել իր ձևով: Մենք բոլորս տարբեր ձևերով ենք սիրում, դա պետք է հասկանալ: Նա կարող է չհամապատասխանել սիրելու ձեր իդեալներին ու սպասումներին, սակայն մի մատնանշեք դա նրա առաջ, նա միևնույն է ձեզ ամեն ինչից շատ է սիրում:
  14. Անկեղծ եղեք նրա հանդեպ: Երբեք մի ստեք,միշտ բաց եղեք: Անկեղծությունն ու հավատարմությունը ամենակարևորն են հարաբերություններում:
  15. Մի մեղադրեք նրան մարդկանց մեջ: Սա կարող է դառնալ ամենամեծ սխալը: Միշտ պետք է աջակցել, պաշտպանել նրան մարդկանց մեջ, անգամ եթե նա ճիշտ չէ: Պահեք ձեր չլուծված հարցերը փակ դռներ ետևում:
  16. Ներեք,մոռացեք և սիրեք նրան հավերժ: Բոլորը ունենում են սխալներ և հետո զղջում են դրանց համար: Նման մարդիկ պետք է ներվեն: Միշտ սիրեք
Like this post? Please share to your friends:
Lascia un commento