Տարօրինակ դեպք Երևանում. Աղջկան առևանգել են այլմոլորակայինները և մարմնի վրա հետքեր են մնացել

Այսօր համացանցում տեղեկություն է հայտնվել տարօրինակ ու խորհրդավոր դեպքի մասին: 20-ամյա աղջիկը պնդում է, որ իրեն առևանգել են այլմոլորակայինները:

Աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենց առևանգել են այլմոլորակայինները, տարել են իրենց տիեզերական կայաններ և բռնի փորձերի ենթարկել, և այդ իրադարձության մանրամասները բացահայտվում են ոչ միայն նրանց պատմածների, այլև հիպնոսի միջոցով: Արդյո՞ք դա նշանակում է, որ այլմոլորակայիններ իրոք կան և նրանք առևանգում են մարդկանց…

Երևանաբնակ 20-ամյա Լիլիթը պատմել է իր հետ կատարված տարօրինակ դեպքի մասին, որից հետո շտապ դիմել է բժիշկներին:

Ստորև ներկայացնում ենք աղջկա պատմությունը.

«Գիշերը, երբ պառկեցի քնելում, ժամը 23։30-ին, սենյակիս պատուհանները իրենք իրենց բացվեցին։ Պատուհանները, բնականաբար, մինչ այդ ամուր փակված էին․․․

Պատուհանը բացվելուց հետո, սենյակ թափանցեց ուժեղ լույս, որի մեջ հայտնվեց մարդակերպ ինչ-որ արարած, որ բոլորովին նման չէր ստերեոտիպային այն կերպարին, որ մեր մեջ արմատացած է իբրև այլմոլորակայինի կերպարանք, բայց նա ալմոլորակային էր․․․

Տվյալ արարածը ուներ ավելի շատ մարդանման տեսք․ սովորական մարդուց այն տարբերվում էր միայն նրանով, որ գլուխը մարմնի համեմատ չափազանց փոքր էր․․․

Ներս ճառագող ուժեղ սպիտակ լույսը մի պահ խամրեց, երևաց նրա դեմքն ու թվաց թե գիտակցությունս կորցրի․․․

Երբ ուշքի եկա, միանգամից վեր թռա տեղիցս կարծելով թե այդ պարզապես մղջավանջ էր։ նայեցի պատուհաններին՝ փակ էին։ Միանգամից գնացի բաղնիք, որ սառը ջրի օգնությամբ թարմանամ․․․

Երեսս լվալուց հետո՝ հայելու մեջ հանկարծ նկատեցի, որ գրեթե ամբողջ մարմինս ինչ-որ անհասկանալի հետքերով է պատված․․․

Դժբախտաբար այդ օրը տանը բացի ինձնից մարդ չկար, տանեցինը գնացել էին հորեղբորս ծննդյան առիթին։ Չիմանալով՝ ինչ անել, որոշեցի զանգել մամային, ու երբ վերցի հեռախոսը, որ զանգ տամ, հեռախոսի էկրանի վրա տեսա, որ ժամն էլի 23։30-էր, փաստորեն այդ ամբողջ ընթացքում անգամմեկ րոպե չէր անցել։ Շատ չերկարացնեմ, ուղղակի ասեմ, որ արդեն դիմել եմ բժիշկների և հոգեբանների օգնությանը։ Մանրամասները շուտով կհայտնեմ․․․»:

Արդյո՞ք աղջիկը ճիշտ է պատմում, թե նա ուղղակի փորձում է հանրաճանաչ դառնալ սոց կայքերում, պարզ կլինի միայն բժիշկների պատասխանը ստանալուց հետո:

Ձեզ տեղյակ կպահենք դեպքի հետագա ընթացքի մասին:

Աղբյուր

Like this post? Please share to your friends:
Lascia un commento