Ամենաբարդ և ֆիզիկապես հոգնեցնող մասնագիտությունը՝ մայր լինելն է: Ծանրաբեռնվածությունը շուրջօրյա է, ազատ օրեր չկան, աշխատավարձ՝ նույնպես: Նույնիսկ մեկ երեխա մեծացնելն է դժվար, իսկ եթե ավելի շատ են երեխաները…Կերակրել, լողացնել, խաղալ, դաստիրակել, նաև հետևել տան մաքրությանը, բոլորի համար պատրաստել, լվացք անել, արդուկել
Պատկերացրեք, որ ոչ թե մի փոքրիկ ունեք, այլ տաս: Բոլորը տղաներ և շատ ակտիվ: Վախեցա՞ք: Իսկ ահա բրիտանուհին հեշտությամբ է կարողանում մեծացնել իր տաս որդիներին: Նա պատմել է իր հոգսերի և պարտականությունների մասին:
Ալեքսիս Բրետտ, նա 10 որդի ունի
Շատերը համարում են, որ այդքան երեխաների հետ շատ դժվար է, սակայն Ալեքսիսը երջանիկ է: Նրա կրտսեր որդին 10 ամսական է, իսկ ավագը՝ 16 տարեկան:
Հարցազրույցներից մեկի ժամանակ կինը պատմել է, որ իր ամուսինը՝ Դևիդը, իրեն չի օգնում երեխաների դաստիրակության հարցում:
Ամուսինը գիշեր-ցերեկ աշխատում է, նա գնացք է վարում: Կինն ամեն առավոտ արթնանում է 5:30, ամեն օր նա դիմահարդարվում է և գեղեցիկ սանրվածք է անում: Հետո հոգատար մայրը նախաճաշ է պատրաստում բոլորի համար և գնում է երեխաներին արթնացնելու: Նախաճաշից հետո նա տանում է երեխաներին դպրոց և մանկապարտեզ: Կինն արդեն սովորել է այդպիսի ռեժիմին:
Բրետտը պատմել է, որ իր համար հիմնական բարդությունը՝ տան մաքրությունն է: Նա դրա վրա շատ ժամանակ է ծախսում:
Կինը խոստովանել է, որ տունը փոշեկուլով մաքրում է օրական 7 անգամ, շաբաթական 35 անգամ միացնում է լվացքի մեքենան:
Միակ բանը, ինչից գանգատվում է կինը, դա սեփական ժամանակի բացակայությունն է, քանի որ երեխաները մշտապես ուշադրություն են պահանջում:
Հետաքրքիր է նաև այն, որ ավագ երեխաները սովոր չեն օգնել իրենց մորը: Նրանք չեն հավաքում նույնիսկ սեփական հագուստն ու խաղալիքները: Այդ ամենը կինն ինքնուրույն է անում: