ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Թամարա Պետրոսյանը:
-Եվ այսպես Թամարա, սկսեցինք,
ի՞նչ հաճախականությամբ եք դասավորում Ձեր հագուստիդարակները:
-Գրեթե չեմ դասավորում, ինձ մոտ ամեն ինչ նախապես դասավորված է:
-Հոլիվուդյան ո՞ր դերասանին օգնենք, որ Ձեզ առևանգի:
-Ըմմ, մի քանիսն են, ճիշտն ասած, ես բազմաժանր անձնավորություն եմ էլի)) Առաջինը երևի թող ինձ առևանգի Ժան Ռոնեն, հետո՝ Ջիմ Քերրին, հետո՝ Քեյվին Սփեյսին, չնայած վերջին դեպքերից հետո ինքն առևանգի-չառևանգի, նույնն է: Ջերարդ Բաթլերին էլ այս հարցում կարող եք օգնել))
–1 ժամ գրախանութում, թե՞ հագուստի խանութում. Ճիշտնասեք, ստուգելու ենք:
-Երկուսն էլ:
–Ո՞վ է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
-Օյ, չեմ ճանաչում. քաղաքականությունը երևի վերջին բանն է, որ ինձ հետաքրքրում է, տեսակով եմ այդպիսին:
– 3 պատճառ, որ արժե Womens club:
-Մի պատճառ, որ կա, որովհետև ես եմ այստեղ ))))))
–Այս դարի աղջիկ եք:
-Երևի՝ հա..))) համենայն դեպս ես ինձ տենց եմ համարում, բայց թե 15 տարեկաններն այս մասին ինչ կարծիք ունեն, չեմ կարող ասել)))
–Ինչով են տարբերվում «տնային» շորերը «տեղ գնալուններից»:
-Ահռելի մեծ տարբերություն է, սար ու ձորի տարբերություն, որովհետև ես տանը սիրում եմ ինչ-որ մի բան հագնել, որի մեջ լողամ ու չզգամ, որ հագս շոր կա: Իսկ դուրս գալուց՝ պետք է դիմացինները զգան, որ հագս շոր կա ))))
-Վերջին անգամ ի՞նչ ներկայացում եք դիտել որպես հանդիսատես:
-Ռաֆայել Երանոսյանի tRaffik մոնոներկայացումը: Շատ լավն էր, գոհ էի:
–Եթե վարչապետը մի պաշտոն էլ Ձեզ տար, Դուք կպատասխանեիք…
-Ըմմ… հիմա կասեի՝ չեմ ուզում դեռ, բայց հետո` չգիտեմ:
-Ջնջու՞մ եք ֆեյսբուքի հին նկարները:
-Բացարձակապես:
-Քոչարի պարել գիտե՞ք:
-Անպայման:
-Պատրա՞ստ եք Ձեր կողակցի ու Ձեր անունով ֆեյսբուքում ընդհանուր էջ ունենալ:
-Էն որ գրում են Սաշա-Տանյա 27՞…Չէէէ )))
-Ինչ եք կարծում՝ ո՞ր տարիքում Ձեզ կհուզի «ինչ եփել այսօր»հարցը:
-Ինձ անդադար հուզում է մի հարց՝ ինչ ուտել այսօր, դրա համար էլ կարծում եմ մինչև վերջ էլ այդպես գնալու է)))
-Առանց շպարի տանից քանի՞ մետր կարող եք հեռանալ:
-Կիլոմետրեր: Առանց շպարի հասնում եմ Արցախ, գնում եմ մինչև ադրբեջանական սահման, հետ եմ գալիս:
-Ապառիկով ի՞նչ եք գնել երբևէ:
-Մի հատ շատ սիրուն, պուպուշ, փոքրիկ, կարմիր հեռախոս եմ գնել: Մի գրամ էլ չեմ փոշմանում, այդ հեռախոսը շատ հազվադեպ եմ օգտագործում, որովհետև հարմար չի, սմարթֆոն չի, բայց շատ սիրուն է: Միշտ, որ բացում եմ բոլորն ինձ են նայում))) Կյանքումս միակ ապառիկն է))
-Զեղչերի օրերին կարո՞ղ ենք Ձեզ հանդիպել հագուստիխանութներում:
-Ոչ այդքան հաճախ, որովհետև չեմ հասցնում զեղչերին հասնել, հերթերը շատ են լինում:
-Քիթը ինչի՞ մեջ չի կարելի մցնել, բացի ուրիշի սպիտակեղենի:
-Սուրճի:
-Ինչի՞ց են խոսում իրար գլուխ հավաքված 3 տղամարդիկ, ովքեր մեքենա չունեն, քաղաքականության թեման էլ հենց նոր փակվել է:
-Ֆուտբոլի: