Ի՞նչու 10 տարեկան տղայի մոտ հանկարծ սկսեց ամեն ինչ աճել: Պետք է ա՞րդյոք սահմանափակել 8-ամյա աղջկա սննդի քանակը, որը օր-օրի ճարպակալում է: Մինչ դիետաների փնտրտուքը ավելորդ քաշով երեխաների համար, Փորձեք պահել սննդի օրագիր եւ վերանայել ընտանեկան սովորությունները: Այդպես հնարավոր է գտնել ավելորդ կիլոգրամների աղբյուրը :
Երեխաներից 99%-ի մոտ ավելցուկային քաշը բերում է հոգեբանական խնդիրների: Եվ եթե ԽՍՀՄ-ում 3-7 տարեկանը համարվում է «կրիտիկական շրջան», ապա հիմա խոսում ենք 10-14 տարեկան երեխաների մասին:
Ես սա գրում եմ որպեսզի օգնեմ երեխաներին և մեծահասակներին, ես չեմ մեղադրում ծնողներին : Իվերջո իմանալով թե ինչից է առաջացել ավելորդ քաշի խնդիրը, ավելի հեշտ կլինի այն լուցել:
Ընտանեկան սովորություններ. 8 ճիշտ սնունդ:
Իհարկե ամեն ոք ինքն է որոշում ի՞նչ ուտել և ի՞նչպես ուտել: Ստորև ես կբերեմ օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ կերակուրներ պատրաստել, բարելավել կյանքի որակը և ստեղծել առողջ կյանք ձեր երեխաների համար:
- Եթե ձեր ընտանիքում կան խնդիրներ ուտելու հետ կապված,դուք տառապում եք ավելորդ քաշի խնդրով, կամ հակառակը, ձեզ թվում է որ ձեր երեխան ընդանրապես ոչինչ չի ուտում, սկսեք սննդամթերքի օրագրից: Դա կօգնի ճիշտ գնահատել այն ինչ ուտում եք : Մեծ ուշադրություն դարձրեք. եթե լինում են իրավիճակներ, որ դուք վատ եք զգում ձեզ ինչ որ ուտելիք ուտելուց հետո , և եթե մի կտոր տորթ ուտելուց հետո ցանկություն է առաջանում այն ուտել ամբողջությամբ , հատկապես ուշադրություն դարձրեք այդ ապրանքների վրա :Հավանաբար, դրանց կազմի մեջ կան բաղադրիչներ, որոնց հետ դուք ունեք անհամատեղելիություն, կամ դրանցում ավելանում են բուրավետիչների բովանդակությունը:
- Կարդալ իմացող երեխաների համար խանութում գնումները կարող է վերածվել հետաքրքիր <<որսի>>:Կարող եք խնդրել նրանց գտնել չոր նախաճաշեր, որոնք պարունակում են ավելի քան 8գ. շաքար կամ ամբողջ հացահատիկի ալյուրից պատրաստված հաց:Երեխաները կսովորեն տարբերակել ապրանքների կազմությունը , և դրանով իսկ շատ զբաղված կլինեն որպեսզի ձեզնից քաղցրավենիք խնդրեն:
- Վերցրեք թեստը, որը հաճախ հանդիպում է ինտերնետում:Թեստը հիմնված է նրա վրա, որ հաճախ մեր երեխաների ուտելիքի խանգարման ժամանակ մենք կրկնում ենք նույն սխալները , ինչ որ մեր ծնողները մեր հետ:
- Հենց այսօրվանից սկսեք ձեր ընտանիքի անդամների հմար լավ սնունդ պատրաստել:Հենց նրանք են հանգեցնում նրան որ ուտելիքը դադարում է լինել հիմնական հաճույք:Եկեք սկսենք հենց այսօրվանից:Մենք ինքներս ուտնք առանց ինստագրամ գցելու, երեխաներին կերակրենք առանց մուլտ նայելու: Առավելագույնը վատ ախորժակ ունենալու ժամանակ և ամեն ինչ լավ կլինի: Կերակրելու ժամանակ դուք կարող եք խոսել երեխայի հետ, պատմել նրան պատմություններ ուտելիքի և նրա օգտակարության մասին :
- Կերեք ամբողջ ընտանիքով: Եթե հայրիկը աշխատանքի է , գոնե դուք երեխաների հետ, արեք դա հանգիստ նստած և սեղանի մոտ:
- Հաճախ ինձ հարցնում են՝ ի՞նչպես ասել երեխային որ չիփսը վնասակար է , եթե ես ինքս դա ուտում եմ: Պատասխանը շատ պարզ է՝ ոչ մի ձև: և դա կատակ չէ: Դուք ձեր երեխաների համար իդեալ եք, նրանք կրկնում են ձեր գործողությունները և ամենակարևորը նրանք սովորում են ինչն է լավ և ինչն է վատ:և եթե դուք ուզում եք որ ձեր երեխան ուտի ճիշտ ուտելիք , ձեզ մնում է միայն սկսել հենց ձեզնից :Անալիզ արեք ձեզ համար թե ինչ ուտելիքներից պետք է դուք հրաժարվեք:Միևնույն ժամանակ կարող եք չիփերը պատրաստեք ինքներտ:Հիմա կհարցնեք ալկոհոլի մասին , ի՞նչպես չխմել:Բայց այստեղ տարբերակները շատ են:Խմել փոքր բաժակով, խմել այն ժամանակ երբ երեխաները քնած են, և մեր ընտանիքի տարբերակը- չխմել:
- Կարևոր է տարբերել քաղցը և ձանձրույթը: դա վնասակար է թե մեծահասակների համար թե երեխաների: Բերանը գցել ինչ որ մի բան երբ նստած ֆիլմ եք դիտում, կամ քայլում եք , մեծ տարբերություն չկա: Ինչպես ասում են <<Մեր ձեռքերը ձանձրանալու համար չեն>>: Այդ պահերին խաղացեք ձեր երեխաների հետ, խաղալիք տվեք նրան:Բայց եթե ամեն դեպքում ուզում եք ինչ որ բան ուտել վերցրեք ոչ վնասակար ուտելիք , օրինակ խձոր, իսկ ավելի լավ կլինի ջուր խմեք:
- Մի օգտագործեք կերակուրը որպես խրախուսանք: Դա ճիշտ ճանապարհ է ձեր ուտելւ վարքագիծը ուղղելու համար: Ուսումնասիրության ընթացքում երեխաների մի խմբին առաջարկվել է քաղցր պղպեղ ուտել , մեկ այլ խմբի պարզապես ուտել այնքան որան նրանք ցանկանում են:Առաջին խմբի երեխաները կերել են ավելի քիչ և ցուցաբերել են ավելի քիչ հետաքրքրություն օգտակար ուտելիքի նկատմամբ քան երկրորդ խմբի երեխաները :Եղեք ուշադիր ձեր և ձեր երեխաների առողջությանը: Սկսեք հենց ձեր ափսեից:
Из книги “Счастливы круглые сутки”