Մայրս հրաժարվեց ինձնից և մանկատուն հանձնեց. տարիներ անց մենք հանդիպեցինք

Ինչպիսին էլ որ լինես, միևնույնն է, դու իմ մայրն ես.

իրական պատմություն

Ես ընդամենը չորս տարեկան էի, երբ հայրիկս հեռացավ ընտանիքից և գնաց ուրիշ կնոջ մոտ: Հորս գնալուց հետո մայրս սկեց խմել և մի օր էլ Արեն անունով տղամարդու բերեց մեր տուն:

Արենը հարբեցող էր, բայց մայրիկս հավատում էր, որ նա մի օր կթողնի խմելը, կսկսի աշխատել, և մեզ մոտ ամեն ինչ լավ կլինի: Սակայն Արենը չդադարեց խմել, իսկ մայրիկս էլ միացավ նրան: Դա հասավ այն աստիճանի, որ մորս ազատեցին աշխատանքից:

Գումար չունեինք, բայց խմիչք միշտ էլ կարողանում էին գտնել: Եթե ուտելու բան էր մնում սեղանին, ապա ինձ հաջողվում էր մի կտոր ինչ-որ բան ուտել, բայց երբ խորթ հայրս նկատում էր, սկսում էր բարկանալ և ասում, որ ձեռք չտամ:

Երբ մայրիկս փորձում էր ինձ պաշտպանել, Արենն ավելի բարձր էր գոռում և ասում, որ ինձ մանկատուն հանձնի:

Մի օր ես հայտնվեցի մանկատանը: Դրա շնորհիվ ստացա բարձրագույն կրթություն: Պետությունն ինձ բնակարան տվեց, ինձ հաջողվեց լավ աշխատանքի տեղավորվել, բայց ոչ միանգամից:

Սկզբում սրճարանում որպես մատուցողուհի էի աշխատում, բայց շուտով ինձ նկատեցին: Աստիճանաբար հաջողություններ գրանցելով՝ ես արդեն ղեկավարում էի ռեստորանների ցանցը:

Մի օր տուն էի վերադառնում և մեքենաս խրվել էր ձյան մեջ: Արդեն մութ էր, և ես պատրաստվում էի տեխօգնություն կանչել, երբ նկատեցի երկու անտունի՝ կնոջ և տղամարդու, և նրանք ինձ օգնություն առաջարկեցին՝ փոքր վարձատրության դիմաց:

Երբ շարժվեցի մեքենայով, ինձ տանջում էր այն միտքը, որ ես նրանց ճանաչում եմ:

Հանկարծ հիշեցի, որ անտունները…մայրս և Արենն էր:

Մտորելուց հետո ես հետ գնացի, կանգնեցի նրանց մոտ, մորս խնդրեցի նստել մեքենան:

Ես նրան տարա տուն և կարգի բերեցի: Մայրս դեռ չէր ճանաչել ինձ:

-Ո՞վ եք դուք և ինչու՞ եք օգնում ինձ, -հարցրեց մայրս:

-Ես քո աղջիկն եմ, մայրիկ, և չեմ ցանկանում քեզ հետ վարվել այնպես, ինչպես դու ինձ հետ վարվեցիր ժամանակին: Ինչպիսին էլ որ լինես, միևնույնն է, դու իմ մայրն ես:

-Ես գիտեմ, որ իմ արածից հետո անհնար է ինձ ներել, բայց միևնույնն է փորձիր, եթե կարող ես, ներիր…-ասաց մայրս և պատրաստվեց գնալ:

Ես կանգնեցրեցի նրան և ասացի.

-Քեզ կարող եմ ներել, բայց Արենին՝ երբեք:

Հիմա մայրս ինձ հետ է ապրում, նա անճանաչելի է դարձել: Թողել է խմելը, մենք վերականգնել ենք նրա փաստաթղթերը և թոշակ ենք ձևակերպել: Մի խոսքով, ես կարողացա ներել մորս:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento