Ծնողները իրենց 4 տարեկան երեխային ամուսնացրել են 29 տարեկան տղայի հետ

4 տարեկան Աբբին ապրում է Նյու Յորքում։ Նա միշտ ժպտում է, սակայն այդ ժպիտի տակ աղջիկը թաքցնում է մի սարսափելի գաղտնիք․ նա տառապում է լեյկեմիա հիվանդությամբ։ Նա գրեթե ապրում է կլինիկայում, որտեղ անցկացնում է հնարավոր է իր կյանքի վերջին ամիսները։

Սակայն երեխան չի հուսահատվում, քանի որ նրա մասին հոգ են տանում շատ բարեհամբույր բժիշկներ։ Աղջկան հատկապես դուր էր գալիս բուժեղբայր Մետտ Հիկլինգը, ով աղջկան այցելում էր ամեն օր, անգամ եթե այդ օրը փոքրիկին ստուգելու կարիք չկար։ Աբբին այնքան էր սիրում Մետտին, որ երազում էր ամուսնանալ նրա հետ։

Մի օր երեկոյան աղջիկը պատմեց այդ մասին մորը։ Նա ասաց, որ ուզում է առավոտյան տղային առաջարկություն անել և անգամ արդեն մատանի է գտել։ Երբ այդ մասին իմացավ Մետտը, նա տեղում սկսեց պատրաստվել «հարսանիքին», պլանավորելով հաճելիորեն զարմացնել իր ապագա կնոջը։

Հաջորդ օրը առավոտյան Աբբիին սպասվում էին շատ անակնկալներ։ Ամբողջ բժշկական կազմը փորձել էր առավելագույն պատրաստվել այդ գեղեցիկ օրվան, որպեսզի փոքրիկ հրաշքն ունենա գեղեցիկ «հարսանիք»։

Աբբիին նվիրել էին գեղեցիկ սպիտակ զգեստ, իսկ փեսացուին գեղեցիկ շապիկ։

Աղջկան պատել էին վարդի թերթիկներով և շնորհավորանքներով։  «Կդառնա՞ս իմ կինը» — հարցրեց Մետտը։ Զարմացած աղջիկը բղավեց․ «Այոոո!!!»։ Եվ հենց նույն պահին գրկեց իր սիրելի բուժեղբորը։

«Ամուսինները» փոխանակվեցին մատանիներով և սկսվեց հարսանեկան տորթի համտեսումը։

Դրանից հետո Մետտը ասաց, որ շատ կուզի, որ աղջկա բոլոր բարեկամները ժպիտով հիշեն այդ գեղեցիկ օրը։ Հնարավոր է, որ այդպիսի հիշողությունները օգնեն նրանց հաղթահարել տխրությունը և ցավը։  Տղան նաև խոստովանեց, որ նման «հարսանիքը» նա նույնպես հաստատ չի մոռանա։

Ի դեպ, սա ևս մեկ նվեր է Աբբիին, սակայն արդեն Մետտի կողմից։ Իր սիրելի աղջկա համար տղան գնել և զարդարել էր  «հարսանեկան մեքենան»։

Երևի այս տղան աշխարհի ամենալավ բուժեղբայրն է։ Մետտը հասկացել էր, որ աղջիկը ոչ մի դեպքում պետք է չկորցնի ապրելու հույսը և նա դեռ պետք է պայքարի։ Նա օգնեց աղջկան մոռանալ իր հիվանդության մասին և իսկապես վայլելել կյանքը։ Ինչ հաճելի է, որ դեռ այսպիսի գեղեցիկ պատմություններ տեղի են ունենում մեր բարդ աշխարհում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Newsmedia24

Like this post? Please share to your friends:
Lascia un commento