«Բողազս ճղեմ պետությանը հարկ տա՞մ…». Թաթուլ Ավոյան

9

Մեր երգիչ, երգչուհիները, ովքեր  հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր։ Այդ մասին ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս:

Նա նշել է, որ երգիչ, երգչուհիները հարսանիքներում երեք երգի դիմաց որոշակի գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն եւ հարկեր վճարեն.

«Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման։ Մինչեւ սեպտեմբերի վերջ դեռ ժամանակ կա, եւ շատերը կարող են ներկայացնել  նման հայտարարագիր»,-ասաց Անանյանը:

Անանյանի խոսքով՝  այս տարիների ընթացքում նման հայտարարագիր ներկայացրել է միայն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։

Like this post? Please share to your friends:
Lascia un commento