Կառավարության այսօրվա նիստում վերջապես հավանությանարժանացավ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Ավտոներկրողները, որոնք տևական ժամանակ է պայքարում էին իրենց առաջարկություններն ընդունելու համար, այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ՝ իրենց գոհունակությունը հայտնելու խնդրի լուծման կապակցությամբ:
Հիշեցնենք, 2017-ի դեկտեմբերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակեց կառավարության որոշման նախագիծ, որով առաջրկվում էր ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան: Նախագծի դեմ մշտական բողոքի ցույցերով հանդես էին գալիս ավտոներկրողները՝ ներկայացնելով դրանից բխող հետևանքները և պահանջում այլ լուծումներ գտնել՝ ոլորտը կարգավորելու ուղղությամբ: