Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Փետրվարի 19-ին, Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները և մտել տուն, խառնել տան իրերը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում և, ըստ նախնական տեղեկությունների, կատարողը կամ կատարողները ոչինչ չգողանալով՝ հեռացել են: Նշված տունը պատկանել է Մանվել Գրիգորյանի հանգուցյալ մորը:
Անհայտ անձինք ներխուժել են Մանվել Գրիգորյանի մոր տուն
