Նրանք ովքեր հաճախակի են ներկում մազերը, պետք է անպայման կարդան սա

19-ամյա ֆրանսուհի Էստելը  համացանցում տեղադրել է իր  այլակերպված դեմքը: Նա այդ վիճակում է հայտնվել մազերը ներկելուց հետո: Ինչպես նշում է Էստելը, նա հաճախակի էր մազերը ներկում և մշտապես օգտգագործում էր բավականին հայտնի  բրենդների ներկեր: Սակայն չի ցանկանում նշել, թե որ ներկն օգտագործելուց հետո է  նա այդպիսի վիճակում հայտնվել,  որովհետև  չի ցանկանում հեղիանակազրկել այդ ընկերությանը: Նա այդ ներկը ձեռք էր բերել  սովորական սուպերմարկետից: Նա 10 օր առաջ ներկել էր մազերը: Առաջին օրերին ոչինչ չէր զգացել, սակայն 10 օր անց  գլխամաշկը սկսել էր քոր գալ: Եվ հետո նրա դեմքը սկսել էր այտուցվել և նրա  գլխի շրջագիծը  56 սմ-ից դարձել էր 63 սանտիմետր: Հեոտ նրա մոտ սկսեց ուռել լեզուն:  Նա դժվարությամբ էր շնչում:Բժիշկները  նրան հայտնել են, որ դա  մազերի ներկերի բաղադրության մեջ մտնող  պարաֆենիլենդիամինի նկատմամբ ալերգիկ ռեակցիա է և դա նրա մոտ եղել է հաճախակի ներկ օգտագործելու արդյունքում  Նա ստիպված եղավ մեկ գիշեր անցկացնել հիվանդանոցում և հնարավոր է, որ այլևս չկարողանա ներկել մազերը: Էստելի մայրը  գանգատվում է, որ չնայած  պարաֆենիլենդիամինը մտնում է բոլոր տեսակի ներկերի բաղադրության մեջ, բայց  հնարավոր  հետևանքների մասին գրված է կամ շատ մանր տառերով կամ ընդհանրապես նշված չէ: Էստելը ցանկանում է զգուշացնել հաճախակի չներկել մազերը:

Աղբյուրը:՝ https://most.am/hy/post/11994

Like this post? Please share to your friends:
Lascia un commento