Հարցազրույց քաղաքական գործիչ,ԱԱԾ պետինախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ:/Մաս 1-ին/
–Պարոն Եղիազարյան ,սկսենք Մարտի 1-ից,քանի որ հայտնի է,որ դուք այդ ամենի ականատեսն եք եղել,ինչ-որ իմաստով նաև մասնակից,դրանից հետո 6 ամիս ձերբակալված եք եղել,10 տարի շարունակ դուք դրա մասին խոսել եք ,բարձրաձայնել եք,շատ-շատ հարցեր Ձեզ դուր չեն եղել՝ձերբակալությունները,որոշումները և այլն, այսօր էլ շարունակվում են: Հանրային պահանջով հրապարակվում է Մարտի 1-ի հարցը:Ես կուզենայի ձեր կարծիքը լսել այն մասին,որ ամեն ինչ բացահայտված է ,հայտնի է: Դուք իսկապեսկարծո՞ւմ եք ,որ այդպես է,ինչպես նոր իշխանություններն են հայտարարում :
-Իրենց պետք է հայտարարում են:Այստեղ մի քիչ սուտ կասեմ,այնտեղ կխաբեմ,100 օրը անցկացնեմ,կհայտարարեմ,որ բացահայտված է:Մարտի 1-ը բացահայտված չէ:Մարտի 1-ին եղել է 10 զոհ, անմեղ զոհեր, 182 սրանքներից վիրավորված զինվորներ ,որոնք կերտել են այսօրվա օրը,որ սրանք իրենց պարգևատրումներ են :Իմ ասածը դատախազի թիվն է,երբ նա հայտարարեց ,որ 182 զինվոր սրունքներից վիրավորված է:Ինչ է այս ամենը նշանակվում,ինչու է մարդկանց պետք ,որ Մարտի 1-ը բացահայտված լինի:Իրենք բերեցին Ռոբերտ Քոչարյանին,համացանցում ծանոթացա ,որ ևս մեկ հոդվածով մեղադրանք է առաջադրվել:
–Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով հա երևի՞:
-Ի՞նչ ցուցմունք է դա:
–Կաշառքի գործով,ինչպես նախորդները :Ուղղակի ասում է ես չեմտվել՝միջնորդավորված:
-Սիլվա ջան ,հանգստացիր,չի լինի այդպես:Ռոբերտ Քոչարյանը ուրիշ թեմա է:Երբ խոսում են Մարտի 1-ի բացահայտման մասին,դա նրանով չի:Նախ պետք է գտնենք կիլլերներին,հրամանատարներին,թե ովքեր են մարտի 1-ին հրաման արձակել:Առաջին մարդը ,որ պետք է լրջագույնս հարցաքննվի,դա Հայկ Հարությունյանն է,հետո կերևա:Քանի դեռ չի բացահայտված գոնե մեկ մարդասպան,Մարտի 1-ը չի կարելի ասել բացահայտված:Ռոբերտ Քոչարյանի գործը ուղղակի ,օգտագործեմ դրանց բառը,վենդետա է,կամ հրահանգ,որ պետք է Ռոբերտ Քոչարյանը չլինի:
–Ինչու՞ Ռոբերտ Քոչարյանը,այլ ոչ թե Սերժ Սարգսյանը,քանի որ ՍերժՍարգսյանն է 10 տարի մնացել իշխանության:Դուք կոնկրետ 10 տարի առավոտիցգիշեր քննադատում էիք Սերժ Սարգսյանին:
-Հիմա էլ եմ քննադատում,բայց հիմա անիմաստ եմ գտնում քննադատել,քանի որ Երևանը որ ոտքի կանգնեց և սրանք այդ ամեն ինչը կոչեցին հղափոխություն,այդ իշխանափոխությունը,իրենք հոգնել էին,զզվել էին Սերժ Սարգսյանից,Երևանն էր հոգնել:Ինչպես մի քանի անգամ եմ ասել,ոտքի կկանգնի Երևանը և այս ամենը ավարտ կունենա:Ավարտ ունեցավ:
–Ի դեպ, դուք միշտ ասում էիք,որ Սերժ Սարգսյանը վարչապետ չի լինի:Դուք դականխատեսում էիք:
-Եղա՞վ:Չէր լինի,նա ընդամենը այդ պահին բթացնում էր յուրայինների ուշադրությունը,նա չէր կարող յուրայիններին ասել,որ ես ճողոպրելու եմ,ընտրեց այս ձևը;
–Ինչու է սլաքը ուղղված դեպի երկրորդ նախագահ:
-Ես հասարակությանը ասել եմ,որ էս Նիկոլի պատմությունը փոքր դրվագ է մեծ ծրագրերի մեջ:Ես ավելի քան համոզված եմ,որ երկրորդ նախագահի հետ կապված դեպքերը ուղիղ կապ ունեն հայ-ռուսական հարաբերությունների հետ:Իմանալով,որ հեռագրով շնորհավորում են մի մարդու,ով 10 տարի իշխանության չի, ընկերության ամենալավագույն ապացույցներից մեկն է:Վլադիմիր Վլադիմիրիչը և Ռոբերտ Քոչարյանը ընկերներ են:Իմ կարծիքով էդ ձևերն են,թե ես մոռացել եմ քանի անգամ եմ այստեղ եղել հեքիաթներ են…Խնդիրն այս է.Հայաստանում ամրագրված է Սորոսի խումբը,արդեն խումբ չեմ կարող ասել,Սորոսն այստեղ ունի հսկայական մի ճակատ, այդ ճակատին հաց,ջուր մի տուր,լուծիր ռուսական 102 ռազմաբազայի խնդիրը,որպեսզի մեր սահմանը թուրքերի հետ լինի ազատ:Հենց որ լինի սահմանը ազատ թուրքերի հետ, ինչպես դրանք լուծեցին Կիպրոսի խնդիրը ,մտան գրավեցին և ստեղծեցին կանաչ գոտի:
–Պարոն Եղիազարյան,որ երկրի վարչապետը,նախագահը կգնա՞ինքնասպանության:Դա ուղղակի կոչվում է ինքնասպանություն:
-Ես ասացի,որ սա մի փոքրիկ հատված է ,որ իրագործվելու է ծրագիրը:Դա իմ անձնական կարծիքն է:Սա մի փոքրիկ հատված է,որ իրագործվում է և օր –օրի հայ-ռուսական հարաբերությունները վատանալու են:
–Ծրագրին ինչո՞ւ է խանգարում երկրորդը,այլ ոչ թե երրորդը,կամ ասենքառաջինը:
-Մարդիկ հաշվարկներ ունեն,այդ հաշվարկները ի կատար են ածվում:Այսօր փաստորեն մենք կանգնած ենք մի լրջագույն դիլեմայի առջև:Ինչ է լինելու վաղը, մյուս օրը:Այսօր արդեն մենք շատ հանգիստ խոսում ենք պատերազմի մասին:Չեք զգու՞մ,որ հանգիստ ենք խոսում:
–Համենայնդեպս տարածքների զիջման մասին արդեն վախենում են խոսել,լռումեն:Եթե մի քանի տարի առաջ կարող էին ասել,որ հնարավոր է փոխզիջումլինի,հիմա դա վերջն է բոլորի համար:Այդ թեմայով լռություն է:
-Չկա Արցախը,կոտրված է Հայաստանի ողնաշարը:Շատ պարզ բան եմ ասում,բայց խնդիրը հենց հանգուցալուծված է Ռոբերտ Քոչարյանի հետ և մարդիկ հաշվել են, որ Քոչարյանը,ով ընկերական հարաբերությունների մեջ է Վլադիմիր Պուտինի հետ ,պետք է հարցը լուծել:Ամեն գնով ,տեսան ,որ չի անցնում այդ սահմանադրության խաղերը, դրանով Ռոբերտ Քոչարյանին չեն փակելու,դուրս է գալու,բայց ժողովրդին մի նոր կարևոր կուտ է հարկավոր տալ:Հիմա ում վրա կկանգնե,այնտեղ մի հետաքրքիր քառանկյուն կա:կաեմ:Խնդիրը հետևյալն է.Ռոբերտ Քոչարյանով պետք է սկսվի այն ,ինչ մարդիկ ծրագրավորել են,և այս ճանապարհը ասում են միլիոնավոր դոլարներ են մտնում Հայաստան,սորոսական խմբերը ֆինանսավորելու համար: Ձեզ համար զարմանալի չեղա՞վ Մհեր Եղիազարյանի 44 օր սովից հետո մահը,տարօրինակ՞ չէր,որ ոչ մի իրավապաշտպան այդպես էլ հանդես չեկավ,թե այս ինչ կատարեցիք,ինչ է նշանակում մարդը,կալանավորը սովամահ լինի,այսինքն չմիջնորդեցին,չխոսեցին:
–Արցախի դեպքերն ու զարգացումները,ընդզում էր,ինչ էր,կապույտ մազերովաղջիկ:Այդպիսի բաներ տեսանք,բայց ինչն է հետաքրքիր ,պարոն Եղիազարյան,դուք ասում եք Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցն է 3-4 տարիշարունակ,համենայնդես Սերժ Սարգսյանը կարողացավ այնպիսիհարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որ չկար պահանջ ,որհայկական զորք ՝մարդասիրական առաքելությամբ մեկնի Սիրիա:ՍերժՍարգսյանը չգնաց դրան՝համարելով,որ լուրջ խնդիրների կարող էհանգեցնել:Այսօրվա իշխանությունը համաձայնության եկավ Ռուսաստանի հետև ուղարկեց:Սա ի՞նչ է նշանակում:Մենք ասում ենք հարաբերություններ էուզում փչացնել Ռուսաստանի հետ,բայց տեսեք այսպիսի ժեստ,քայլ և դրադիմաց էլ վստահաբար ինչ–որ բան ստանում է:
-Ես ձեր վստահությունը չունեմ:Ինչ է նշանակում,որ ես այդ փոքր դրվագը պետք է օգտագործեմ այդ հսկայական ծրագիրը մի կողմ դնելու համար:Սա լուրջ ծրագրեից մեկն է:Այնտեղ,որտեղ Սորոսը ունեցել է ռազմական թև,այդ երկիրը ավերվել է մինչև վերջ՝Սիրիան ,Իրաքը …ավերվեցին ծայրից ծար,հենց Սորոսի ռազմական թևը դուրս եկավ:Այս միլիոնավոր դոլլարները ,որ ուղղված են Հայաստան,ընդամենը բերելու է շատ վատ դեպքերի,դրա համար մենք պետք է լրջագույնս մտածենք,որովհետև այս իշխանությունը դրա շուրջ չի մտածելու:Երկրորդը ՝մենք խոսում ենք նրա մասին,որ այսօրվա վարչապետը սուտ է ասել և երեկ էլ ստեց ԱԺ-ում,հերթական սուտը:Երկու սուտ ասեց:Երբ հարց տվեցին,թե ինչու են ստուգում մարդկանց երբ գալիս են ձեզ մոտ,ինքը մի հետաքրքիր հեքիաթ պատմեց.ասաց,որ խուզարկում են,ստուգում են,որ հանկարծ իրեն նվերներ,ոսկեղեն չբերեն:Ասաց,որ նույնիսկ ականջօղ են բերում: Ականջօղ ինչու՞ են բերում:Տարօրինակ է մի քիչ:Այս իշխանությունների հիմնական դագանակը կոռուպցիայի դեմ պայքարն է:Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներն էլ դրա շարքից են:Այս կինն էլ ում հետ խոսել ա երկու բառ,հաստատ վերջում գրել ա,որ փող եմ տվել:Ինչ է սա նշանակում:Այսինքն ,եթե դու կոռուպցիայի դեմ պայքար ես տանում,այդ քո ոսկի բերողը ամենառաջին կոռուպցիոներն ա:Ինչի ա քեզ ոսկի բերու՞մ,սիրուն աչքերի՞դ համար:Այսքան ժամանակ ինչի՞ քեզ ոսկի չէին բերում:Հավաքի այդ ոսկեղենը,ասա տեսնու՞մ եք այս 4-5 կիլոգրամ ոսկին, բերել են Պողոսը,Պետրոսը,Կիրակոսը ,Մարիտրոսը,այ սա է սրանց դեմքը:Սա կլինի,որ դու կոռուպցիայի դեմ պայքարում ես:Թույլ տվեք նույնիսկ այդ վարկածին չհավատալ,քանի որ նրանք գոնե այդ հանդիպման ժամանակ ,շամպայնի բաժակը ձեռքը,թիկունքում իրենից 20 սանտիմետր հեռու կանգնած էր թիկնապահը:Այդ անվստահությունն ինչից է գալիս,միգուցե լուրջ խնդիրներ կա,այդ մարդն իրենով պետք է լուրջ զբաղվի, որ չվախենա:
–Ուզում եմ Արցախի մասին խոսել, գիտենք ինչ տեղիունեցավ,փոփոխություններ եղան:Գիտենք ,որ դուք պաշտպանում եք ՍասունՄիքայելյանին, փոփոխությունները Սասուն Միքայելյանի հայտարարությունիցհետո եղան,վերջերս էլ Վիտալի Բալասանյանի մի փոքր ավելի խիստ խեսեց այսթեմայի հետ կապված: Ի՞նչ է տեղի ունենում Արցախում , ինչ՞զարգացումներ,և ու՞ր կտանի այս ամեն ինչը:
–Արցախց ստացված լուրերը,դեպքերը ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում:Ինչ է նշանակվում,որ ընտրություններից հետո հաթաթա է տալիս,հետո այնտեղ Պաշտպանության նախարար է փոխվում, ինչ գործ ունես դու Պաշտպանության նախարարի հետ:Եթե այսօր էլ ,երեկ էլ հայտարարում ես ,որ հանդիպել ես նախագահ Ալիևի հետ և ժամուկես զրուցել ես,նա ինչ ունի՛ քեզ հետ զրուցելու:Նա փորձված է,լուրջ դարբնոցով անցած անձնավորություն է:Վատն է,Հայաստանի համար ասում է Զանգեզուրը ,Երևանը կգրավի, բայց նա լրջագույն դիվանագիտական դարբնոցով անցած մարդ է: Ո՞նց կարող ես դու նրա հետ զրուցել:Ի վերջո պատկերում տեսանք չէ՝ով ոնց էր իրեն պահում:Եթե խեղճացած վիճակում չլիներ,հիմա Հայաստանում ոչ մի հարուստ մարդ չէր թողել:Ես մնացածը,որ մտածումեն՝հենց որ մի քիչ հանգիստ վիճակում եղավ,կտեսնեն ,թե ինչ վիճակում է լինելու:Դեռ լրիվ չի սկսել իր գործունեությունը:Ո՞ւր է այդ 50/50-ը,բա ասում էր ՀՀ-ն դնենք 50/50:Մեռանք ասելով,գնա եդ Սերժի ախպորից մի հատ ներողություն խնդրի:
–Դե տարվա վերջին ասսում էր 40 տոկոս կոռուպցիոն ռիսկ ստվերում է եղել,երևիտարվա վերջում կտեսնենք բյուջեում:
Ինչ՞ կանեք:
–Դե եթե ստվերում էին,հիմա արդեն ստվերից դուրս կգան, կտեսնենք:
-Այս տարիքում դուք էլ եք հեքիաթների հավատում:Հերթական թխած հեքիաթն ա:
–Եթե 40 տոկոսը ստվերում է,և պետք է ստվերից դուս գա,ուրեմն այդ գումարներըպետք է բյուջե գնան:Մենք պետք է 6 ամսից դա տեսնենք:
-Մարդը նեղն ա ընկնում ,երբ ասում են ուր է,այդ 50/50-ից մեկը ցույց տուր,սկսում է՝հեսա 30 միլիոնը կբերի:Ի՞նչ 30 միլիոն: 842 միլիոն ԱԺ-ի ամբիոնից հայտարարել ես,որ Սերժի ախպերը փող է տարել , 842 միլիոն 6 տարում ,լրիվ հաշվեն 6 միլիարդ ա անում,6 միլիարդից 30 միլիոն չի տա՞.100 միլիոն կտա,մնացած 900 միլիոնը կմնա իրան :Ինչի չի տալիս այդ 301 միլիոնը,թե տվել է ,չենք իմանում:Այս գումարները պտտվում են.Վաչիկը պետք է տար 6 միլիոն ,ծպտուն չկա,քանի անգամ իրենք հայտարարեցին,էն տղան՝էն Ավետիսյան Արմենը, փոխանակ սրան ասեն՝տղա ջան,դու էդ տատուդ ոսկեղենով ես հյուրանոցը կառուցել,որ այդ 20 միլիոնը նվեր ես տալիս:Դա էլ չստացավ հանրությունը:Այս գումարների մասին,այս շեշտակի հարվածը կոռուպցիային,հերթական հեքիաթը կոռուպցիայի դեմ, իրեն բերած նվերները ոսկիների տեսքով,այս ամենը փլվում է:Այս ամեն ինչը երկար շարունակվել չի կարող:
–Արցախի իշխանությունը կարո՞ղ էր չընկրկեր և չգնար այդփոփոխություններին:
-Իկարկե:Վիտալի Բալասանյանը ասեց,որ ես իմ աշխատանքը գիտեմ, իմ աշխատանքը բավարար եմ կատարում,ես ոչ մի տեղ չեմ գնա:Վերջացան պատմությունները :Դե այդքան տղա էին,թող հանեին:
–Բա սրանք կարող էին չէ հետևանքներ ունենալ ,կարող էին դիմակայել ասելՀայաստանից զենքի հարց կա,զինվորի հարց կա:
-Կատակ եք անու՞մ:Լավ եք պատկերացնու՞մ:Ապրիլի 2-ին ասում էին,բա ռմբակոծում էին, բա մեր առյուծ տղաներին,մեր հերոսներին ո՞նց փամփուշտ հասցնեինք:Հիմարները մտածում էին հավանական է,որ այնտեղ պետք է էսկիմո բաժանեին,հա՞ ճանապարհին:Ի՞նչ է նշանակում դա:Արցախի թեման պետք է հանգիստ թողնել,դա իրենց խելքի բան չէ:Արցախի հետ ցանկացած նման կատակները ուղղակի կհարվածեն հայ ազգի ողնաշարին:
Շարունակությունն ՝այստեղ