Որոնք Են Ամենատարածված Ու Արտասովոր Պլաստիկ Վիրահատությունները

Էսթետիկ վիրաբուժությունն ավելի ու ավելի մեծ պահանջարկ է վայելում, քանի որ մարդիկ փորձում են այդ կերպ ազատվել իրենց անհանգստացնող թերություններից և ձեռք բերել կատարյալ արտաքին: Պլաստիկ վիրաբույժները ներկայացրել են ամենապահանջված պրոցեդուրաները, որոնց մասին շատերն անգամ չեն էլ լսել:

Այսպիսով ամենապահանջված պրոցեդուրաների թվում է ոտնաթաթի պլաստիկ վիրահատությունը, որի շնորհիվ կարելի է ուղղել ոտքերի թերությունները՝ ձեռք բերելով ավելի գեղեցիկ ու գրավիչ ոտնաթաթ: Բացի այդ, այս վիրահատությունը թույլ է տալիս ճարպային հյուսվածքների միջոցով «միջատակ» ստեղծել, ինչի շնորհիվ կարելի է ավելի երկար ժամանակ բարձրակրունկներ կրել՝ առանց առողջությանը վնաս հասցնելու:

Մարդիկ հաճախ պլաստիկ վիրաբույժին են դիմում նաև ոտքերի միջև եղած «լուսանցքից» ազատվելու համար, որի դեպքում կատարվում է լազերային վիրահատություն ու լիպոսակցիա:

Շատ տարածված է նաև ծնկների մաշկի ձգման վիրահատությունը, որի շնորհիվ կարելի է ազատվել այդ հատվածի թուլացած ու կախված մաշկից: Վիճակագրական տվյալներով՝ այս պրոցեդուրան կդառնա ամենապահանջվածը 2019 թվականին, քանի որ կանանց գեղեցկության վերաբերյալ ժամանակակից պատկերացումները ենթադրում են նեղ ծնկներ վառ արտահայտված ոսկորներով:

Ամենապահանջվաների շարքում է հայտնվել նաև նստատեղի պլաստիկ վիրահատությունը, որի միջոցով կարելի է պրկություն, կլորիկություն ու գրավչություն հաղորդել հետույքին, իսկ գլյուտեոպլաստիկան թույլ կտա գրավիչ «փոսիկներ» ձեռք բերել գոտկատեղի հատվածում:

Ձեռքերի պլաստիկ վիրահատության արդյունքում բրախիոպլաստիկայի միջոցով ձգվում է նախաբազուկների կախված ու թուլացած մաշկը, իսկ աբդոմինոպլաստիկան թույլ է տալիս առանց հոգնեցուցիչ մարզումների որովայնի մարզված մկանների տպավորություն ստեղծել:Այն նաև օգնում է ձգել մաշկը, ուստի վիրահատական այս պրոցեդուրային շատ են դիմում կանայք, որոնք ցանկանում են ազատվել ծննդաբերությունից հետո թուլացած մաշկի ավելորդ հատվածներից:

Այս ցանկի վերջին «հիթն» է ձայնի տեմբրի փոփոխությունը վիրահատական ճանապարհով՝ էսթետիկ օտոլարինգոլոգիան: Ձայնալարերի վրա արվող այս վիրահատությունը վերջին շրջանում լայն տարածում է գտել, քանի որ շատերի համար միայն արտաքին փոփոխությունները բավարար չեն ցանկալի արդյունքին հասնելու համար:

https://med.tert.am

Like this post? Please share to your friends:
Lascia un commento