Ամենաահավորը այն էր, որ մոտ 15 րոպե կանգնած նայում էի ու ոչ մի մեքենա չկանգնեց

«Այսօր Իջևան քաղաքից գալիս, երբ հասա Դիլիջան, ճանապարհի մոտ կանգնած էին Մոնթե Մելքոնյան վարժարանի սաները, (որոնց յուրաքանչուր ուրբաթ արձակուրդ տալիս մինչև երկուշաբթի) որոնք սպասում էին, որ մեքենա կկանգնի և գոնե կհասցնի Երևան քաղաք, որտեղից յուրաքանչուրը կհասներ իր ընտսնիքին։ Ամենաահավորը նա է, որ մոտ 15 րոպե կանգնեցի ու նայում է ու ոչ մի մեքենա չկանգնեց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը:

«Կանգնեցի երեք հոգի նստեցին մեքենաս և ուղեվորվեցինք դեպի Երևան, երբ ճանապարհին զրուցում էինք պարզվեց, որ շատ սաներ անգամ չեն օգտվում արձակուրդից, քանի, որ մեծ մասը արձակուրդի անցնում է ճանապարհին։

 

Ինքս իմ մեջ մտածում էի ու հասկացա մեկ բան, որ երբ վարժարանը գտնվում էր Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում ավելի հեշտ էր սաների համար, հիմա երբ տեղափոխվել է Դիլիջան բնականաբար հենց միայն տրանսպորտը կարող է խնդիր լինել և ասենք Սյունիքից, կամ Վայոց Ձորից երեխաները չցանկանան ընդունվել վարժարան։

 

Ուզում եմ դիմել պատասխանատուներին և հասկանալ արդյո՞ք հնարավոր չէ տվյալ սաների համար ստեղծել տրանսպորտային միջոց, որը սաներին յուրաքանչուր ուրբաթ կտեղափոխի Երևան, իսկ կիրակի հետ կվերադարձնի Դիլիջան։

P.S. Նշեմ, որ ընդամենը կարծիք եմ արտահայտում և որևե մեկին պահանջ, կամ որևե մեկի վերաբերյալ դժգոհեւթյուն չեմ հայտնում»

 

Like this post? Please share to your friends:
Lascia un commento