Հեղափոխությունը շոկային թերապիայի միջոցով փոփոխություններն են․ Մանե Թանդիլյան

«Առաջին լրատվական»— ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:

– Կառավարության ծրագրում տեղ գտած ծայրահեղ աղքատության հաղթահարման դրույթի վերաբերյալ Ձեր հարցին տրված վարչապետի պատասխանը բավարարե՞ց Ձեզ

 -Ես և իմ գործընկերները ԱԺ-ում հարցադրումները հնչեցնում էինք՝ նպատակ ունենալով հասկանալ՝ որ ուղղությամբ է նայում Կառավարությունն իր ներկայացրած ծրագրի միջոցով. այսինքն՝ ո՞րն է համարվում լուրջ փոփոխություն և էական առաջընթաց: Մեր գործընկերները զարմանում են, որ հետևողականորեն փորձում ենք պարզաբանումներ ստանալ, և ասում են՝ լավ ցանկություններ ենք գրել, պետք է իրականացնենք, դուք դե՞մ եք: Չկա որևէ մեկը, որ այդ լավ ցանկություններին դեմ է: Իմ կարծիքով՝ այս ծրագիրը վարչապետի ցանկությունն է, թե ինչ անել, բայց Կառավարության ծրագրում մենք ակնկալում էինք տեսնել, թե ինչպես, ինչ չափանիշով, և փնտրում էինք թվեր ու թիրախներ:

Զարմանում եմ, որ զարմանում են իմ հարցից, որովհետև ծայրահեղ աղքատության վերացումը մի ցուցանիշ է, աղքատության վերացումն՝ այլ: Միգուցե այս մարդիկ ծայրահեղ աղքատությունից աղքատությա՞ն շեմ են մտնում… Եթե թիրախում աղքատությունը չէ, այլ ծայրահեղ աղքատությունը, որը 1,4 տոկոս է կազմում, ինձ համար տարօրինակ է ընկալել, որ մինչև 23թ. պայքարը միտված է լինելու ընդամենը ծայրահեղ աղքատության դեմ, այսինքն՝ աղքատության ցուցանիշը չի փոխվելու, մակրոտնտեսական ցուցանիշ է աղքատությունը, երբ որ ուզում ենք հասկանալ, մեր երկրում մարդիկ ինչպես են ապրում՝ աղքատ, բարեկեցիկ, թե հարուստ:

-Իսկ ի՞նչ կուզեիք լսել, որ փարատվեր Ձեր կասկածանքը:

-Երբ որ խոսվում է տնտեսական հեղափոխության մասին, էական է՝ ինչ են հասկանում դրա տակ՝ 25,7 տոկոս աղքատությունը պահպանելը հեղափոխական տնտեսության արդյո՞ւնք է լինելու: Ո՞րն է լինելու տնտեսական հեղափոխության արդյունքը. ուզում էի ցուցանիշները տեսնել: Հակառակ ընկալումներ կան:

-Ով՝ ով, բայց դուք լավ գիտեք, որ տորթը մեկ հատ է, և բոլորին բաժանել չի լինում:

 

-Ցանկություն կար հարցուպատասխանի միջոցով գալ նույն էջի վրա, որ նույն լեզվով խոսենք, բայց չհաջողվեց: Հարց տվողների համար պարզ չդարձավ՝ ինչ լեզվով պետք է խոսենք այս ծրագրի միջոցով: Այո՛, բոլորս ուզում ենք ազատ, երջանիկ, հպարտ քաղաքացիներ ունենալ մեր երկրում, բայց որո՞նք են չափանիշները, ե՞րբ կհամարենք, որ հասել ենք դրան, մեր պատկերացումները տարբեր կարող են լինել, և անհրաժեշտ է, որ ծրագրի միջոցով հասկանանք՝ դա ասելով՝ իրենք ինչ են պատկերացնում, և արդյո՞ք ծրագիրը կյանքի կոչված կլինի մինչև 2023թ.:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

https://www.1in.am/2508160.html

Like this post? Please share to your friends:
Lascia un commento