«Հայկն արթնացավ, ասեց՝ խելոք մնա, կկրակեմ ու կրակեց». տուժող

«Հայկն արթնացավ, ասեց՝ խելոք մնա, կկրակեմ ու կրակեց». տուժող

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստին ցուցմունք է տալիս վերջինի նախկին ընկերը՝ «Կենտրոնի Կյաժ» մականունով Դավիթ Սիմոնյանը։

Իր ցուցմունքում Դ. Սիմոնյանը պատմել է, որ 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում գտնվել է Հայկ Սարգսյանին պատկանող բնակարանի տան նկուղային հարկում (Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարան): «Այնտեղ էինք ես, Հայկը և Արթուրը: Հայկը քնած էր, Արթուրի հետ վեճ առաջացավ: Չկարացինք իրար մեջ կիսել թմրանյութը։ Ցանկանում էի ինձ էլ տար: Հայկն արթնացավ, ասեց՝ խելոք մնա, կկրակեմ ու կրակեց:

Ինձ տարան Պռոշյանի վրա գտնվող երրորդ հիվանդանոց, որտեղ էլ հանեցին աջ երիկամս, վիրահատեցին լյարդս: Կազդուրվելուց հետո սպառնացին, որ ասեմ՝ ինձ վրա հանկարծակի կարկել է Արթուր Ղևոնդյանը՝ ձեռքի ատրճանակով խաղալով, այլապես Հայկն ասել էր՝ չես ապրի, եթե չասես»,- դատարանում իր ցուցմունքում պատմել է Հայկ Սարգսյանի նախկին ընկեր Դավիթ Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։

Հիշեցնենք նաև, որ Հայկ Սարգսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ–ից ազատ էր արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento