Վերջին ժամանակներում աշխարհի ամենաանկախատեսելի միջոցառումներն ավելի զարմանալի են դառնում: Խոսքը գնում է գեղեցկության
մրցույթների մասին, որտեղ ավելի շատ են հայտնվում համարձակությամբ լի մասնակիցներ, ովքեր եկել են ապացուցելու, որ գեղեցկությունը՝
հարաբերական հասկացություն է:
Ուշադրության կենտրոնում է հայտնվել «Միսս Իտալիա» մրցույթի մասնկաիցը՝ 18 ամյա Կյարա Բորդին: Նա իր անունը գրել է պատմության մեջ՝
դառնալով հաշմանդամություն ունեցող՝ գեղեցկության մրցույթի առաջին մասնակիցը: Աղջիկն ունի մեկ ոտք
13 տարեկանում աղջիկը կորցրել է ձախ ոտքի մի հատվածը՝ հեծանիվով մեքենայի տակ ընկնելով: Վերականգնումը շատ բարդ էր Կյարայի համար՝
հատկապես հոգեբանական առումով:
Համակերպվելով նոր ես-ի հետ՝ աղջիկը մասնակցեց մրցույթին ոչ այնքան հաղթելու, այլ ցույց տալու համար, որ կյանքը հիասքանչ է, ինչ էլ որ
լինի:
Անսպասելի էր և բոլորի, և Կյարայի համար, որ նա կարողացավ հասնել եզրափակիչ: Համաձայն ժյուրիի որոշմանը՝ Կյարա Բորդին զբաղեցրեց
երրորդ տեղը:
—Իմ փոքրիկ ճանապարհորդությունը դեպի գեղեցկության մրցույթը ավարտվեց երրորդ տեղը գրավելով: Ես անչափ երջանիկ եմ, չէ որ դա
հսկայական փորձ է, աննկարագրելի բավականություն, որը ստացա մի քանի օր տևած աշխատանքից հետո…
Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ շատերը քննադատեցին աղջկան: Ոմանք համարեցին, որ աղջիկն այդքան հեռու գնաց, քանի
որ նրան ուղղակի խղճացել են՝ հաշմանդամություն ունենալու պատճառով
—Ես չունեմ ոտք, իսկ դուք՝ սիրտ և ուղեղ,-այդպես է պատասխանել Կյարան՝ նման մեկնաբանություններին: