«Ինչպես քաղաքացիներին ասում էինք՝ հեղափոխությունն առաջնորդ չունի, դուք եք, հիմա էլ տնտեսական հեղափոխության դեպքում ենք ասում: Պետք է էական փոփոխությունի լինի հարկեր վճարելու վերաբերմունքի մեջ»,- ԱԺ-ում ելույթը շարունակեց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ բարձրացրած տարեկան եկամուտների հայտարարագրման թեմային:
«Ում ուզում ես մոտենաս, ասես՝ դու պետք ա հարկեր վճարես, մեկը հայտնի երգիչ ա, մյուսը հայտնի փաստաբան, մտավորական… Ասում ա՝ ո՞նց, ես խի՞ հարկ վճարեն, չէ՞ որ հայտնի եմ: Ոչ մեկ չի ուզում հարկ տա, բայց բոլորն ուզում են թոշակները բարձրանան, ճանապարհները բարեկարգվեն: Սա ամենամեծ դիլեման է ՀՀ-ում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:
https://mamul.am/am