«Կարևոր բան եմ մոռացել պատմել». Զարուհի Մեջլումյան

«Կարևոր բան եմ մոռացել պատմել». Զարուհի Մեջլումյան

Մհեր Ենոքյանի կինը՝ իրավապաշտպան Զարուհի Մեջլումյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին շրջանում սթերսային վիճակով պայմանավորված՝ կարևոր բան եմ մոռացել պատմել: Ժամեր շարունակ չէի կարողանում որպես դիմող կողմ իմանալ՝ մերժել են Մհերի հարցը, թե բավարարել: Չնայած հունվարի վերջին 3 օրերին Աղաջանովների հանգստությունն ինձ հուշում էր՝ նրանք արդեն տեղեկացվել են հատուկ իրենց համար ապօրինի արտահոսք ապահովող նույն աղբյուրից, որ մերժվել է ներումը: Ինչևէ, Արդարադատության նախարարությունից չէին տրամադրում ինձ նախագահի հրամանագրի քաղվածքը՝ ասելով, թե միայն դատապարտյալը, այսինքն՝ Մհերը կարող է տեղեկացվել` ըստ օրենքի: Գնացի տուն, բերեցի Մհերի տված լիազորագիրը, որի համաձայն, իր շահերը կարող եմ ներկայացնել բոլոր օղակներում, անգամ ստորագրել իր փոխարեն, նոր միայն ստացա քաղվածքը: Իսկ արտահոսք անելիս օրենքի, կարգի, օրինականության ու մարդու իրավունքի իրացման մասին որևէ մեկը չհիշեց»:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento