Երջանիկ և առողջ կյանքի գրավականը ճիշտ սննդակարգն է և ֆիզիկական ակտիվությունը:Բայց սա դեռ ամենը չէ:Լիարժեք հանգիստն ու դրական տրամադրվածությունը նույնպես մեծ դեր են խաղում:
Հայտնի նյարդաբան Ալեկսանդր Վլադ Չիուրեան այն ամենին ավելացնում է նաև մի քանի հեշտ կանոններ,որոնց անհրաժեշտ է հետևել:
1. Շուտ արթնացեք- Անհրաժեշտ է արթնանալ 09:00-ից ոչ ուշ,այլապես ողջ օրը կարող եք կորած համարել:Դուք ամբողջ օրը հոգնածություն կզգաք:
2.Օդափոխեք տարածքը- Անհրաժեշտ է կամ հաճախակի օդափոխել տարածքը,կամ հաճախակի դուրս գալ մաքուր օդին շնչելու:Թույլ տվեք ուղեղին սնւոցվել թթվածնով:
3. Շարժումը կյանք է- Դադար տվեք աշխատանքի ժամանակ,քայլեք,թեթևակի մարզանք կատարեք:
4. Առավոտյան լոգանք ընդունեք- Այն կօգնի Ձեզ թարմանալ,արթնանալ, կբարձրացնի տրամադրությունը:
5. Նախաճաշեք լռության մեջ- Մի շեղվեք թերթերով,նորություններով,հեռախոսով,միայն նախաճաշեք:Դա լավ է ստամոքսի և մարսողության համար:
6. Առանց շտապելու թեյ կամ սուրճ խմեք- Անհրաժեշտ է վայելել սուրճը և թեյը:Մի շեղվեք այլ բաների վրա,ուղղակի վայելեք:
7.Հաճախակի ժպտացեք- Ձեզ ուղեղը ժպիտը կընդունի որպես ազդանշան,որ ամեն ինչ կարգին է ,ինչը կնվազեցնի սթրեսի մակարդակը օրգանզիմում:
8. Ճաշը կիսեք մեկ ուրիշի հետ- Ավելի լավ է փոքր-ինչ քաղցած մնալ,քան շատ ուտել:
9. Ընթրիքը`թշնամուն- Երեկոյան սնունդը պետք է լինի որքան հնարավոր է քիչ:Չի կարելի ուտել շանր սնունդ,թույլ տվեք օրգանիզմը հանգստանա:Երեկոյան չի կարելի նաև ալկոհոլ օգտագործել:
10.Լավ քուն Բոլորը այսօր քիչ են քնում,որպեսզի ամեն ինչ հասցնեն:Իրականում քունը շատ կարևոր է մարդու կյանքում:Այն նույնքան կարևոր էմորքան սնունդը և օդը: Անհրաժեշտ է պառկել քնելու նախքան 24:00!
Նյութը հրապարակման պատրաստեց Haytimes.ru ֊ն