«Քաղաքապետարանը փողոցներից կվերացնի գեշ մարմնավաճառներին»

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը խոստանում է մինչև տարվա վերջ վերացնել քաղաքի արտաքին տեսքը աղավաղող մարմնավաճառներին։ «Մեր 2800-ամյա քաղաքին հարիր չեն փողոցներում գռեհիկ պահվածքով շրջող և անբարոյական կյանք քարոզող գեշ մարմնավաճառները»,- նշեց քաղաքապետը։ Մինչև 2019-ի դեկտեմբերի վերջ քաղաքապետարանը խոստանում է փողոցներից մաքրել քաղաքի արտաքին տեսքին ոչ համահունչ արտաքինով մարմնավաճառներին։ Ոստիկանությունն արդեն ստացել է համապատասխան հրաման։ Քայլը ողջունել է Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանը․ «Մեր եկեղեցին խստորեն դատապարտում է գեշ մարմնավաճառների գործունեությունը Երևանում։ Օր առաջ պետք է քաղաքը մաքրել այդ արատավոր երևույթից»։ Ըստ նախնական ծրագրի՝ աշխատանքները կսկսվեն Կենտրոն համայնքում, իսկ վերջին փուլը կիրականացվի Երրորդ մասում։ Նյութի աղբյուրը` Yelaket.am

Like this post? Please share to your friends:
Lascia un commento