«Սերժ Սարգսյանի նկարի հետևում մի աղջիկ կա կանգնած, գուշակեցի՞ք ով է». Կարպիս Փաշոյան

«Սերժ Սարգսյանի նկարի հետևում մի աղջիկ կա կանգնած, գուշակեցի՞ք ով է». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի նկարի հետևում մի աղջիկ կա կանգնած: Գուշակեք, թե ով է, չգուշակեցի՞ք, ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանն է:

Հեղափոխությունը սկսել է նաև այսպես. ընդամենը 10-15 հոգու անհույս ու անհեռանկար թվացող ակցիայով: Երբ հիմա ասում են, թե Թագուհին ընդամենը քայլելու արդյունքում է պատգամավոր դարձել, պարզապես մեղմ ժպտում եմ ու անցնում առաջ:

Չէի պատկերացնի, որ ինչ-որ մի օր հեղափոխական քայլը կարող է այդ աստիճան արժեզրկվել: Իհարկե բոլորն էլ քայլել ու փողոց են փակել, բայց Թագուհին էն քչերից է, որ քայլել է հատկապես ամենավտանգավոր շրջանում: Այն ժամանակ նրան հայհոյողներից շատերը լցրել էին տակներն ու տներից դուրս չէին գալիս: Թե չէ շատերն են քայլել, բայց վտանգի չեզոքացումից հետո անշառ քայլելու վարձքը ո՞րն է:

Թագուհին քաջ աղջիկ է, ինձնից էլ քաջ: Եղել են պահեր, որ ես վախեցել եմ, բայց ինքը՝ ոչ:

Թագուհին չափազանց խելացի ու ինտելեկտուալ աղջիկ է: Նա գրականագետ է՝ հայ նոր ու նորագույն գրականության գիտակ:

Թագուհին սկզբունքային ու անկաշառ աղջիկ է: Մի՞թե այսպիսի մարդիկ պետք չեն մեր հանրությանը:

Ես հասկանում եմ, որ ներկայումս ֆեյսբուքի առաջնային շարժիչ ուժերն են անասնային բնազդը, մարդատյացությունն ու մարդկանց հենց այնպես ոչնչացնելու մոլուցքը: Ամենավերջին անասունի պես մտնում ու կնոջը հայհոյում են ու չեն էլ մտածում, որ նույնը կարող են անել իրենց աղջիկների ու կանանց հետ:

Բայց էս բոլորը անցողիկ են, ժամանակը բերել է, ժամանակն էլ կտանի: Միայն սկզբունքային մարդն է մնացողը՝ մինչև վերջ կանգնած մնացողը:

Թագուհին, ես ու բոլոր մնացյալ մեր ընկերները ըմբռնումով ենք մոտենում էս ամեն ինչին: Թո՛ղ վերամբարձ հնչի, բայց մենք տարիներ շարունակ պայքարել ենք հանուն խոսքի ազատության, որ մարդիկ երբեք չվախենան ու ինչու չէ՝ նաև մեզ հայհոյեն, քննադատեն ու ոչնչացնեն»:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento