Այսօր «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակում բերման է ենթարկվել Արթուր Ասատրյանը՝ «Դոն Պիպոն», թիկնազորով շրջելու համար, այս մասին հայտնում է «Առաջին լրատվական»-ը:
Հիշեցնենք՝ 2018-ի սեպտեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Արթուր Ասատրյանի փաստաբանների միջնորդությունը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր գրավը։