Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը 20%-ով կբարձրանան: Այս մասին այսօր ավագանու նիստից հետո ասել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նշել է, որ դա հնարավոր կլինի անել այս գարնանը:
«Մենք որոշում ենք կայացրել, որ 20%-ով բարձրացնում ենք մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը: Երեւի, կկարողնանք մարտի վերջին կամ ապրիլի սկզբին իրականացնել: Դուրս են մնալու միայն տնօրենները, փոխտնօրենները առայժմ»,- ասել է նա:
Քաղաքապետը նշել է, որ խոսքը տարեկան 1 մլրդ դրամի մասին է: Նա նաեւ ասել է, որ այժմ մանկապարտեզներում տարբեր աշխատավարձեր են ստանում՝ 70, 80, 90, 100 հազար դրամ: