Հարգելի՛ հայրենակիցներ,
Երեկ, հրապարակավ, «չիրավաբան» Հայկազ Մակարյանի և նրա համախոհ սադրիչ ընկերների դեմ հաղորդում եմ տվել ՀՀ իրավապահներին՝ հանցագործության մասին, որ օրեր շարունակ, համացանցում, Հայկազ Մակարյանը խմբակային արշավ է սկսել իմ և ընտանիքիս դեմ:
Նշենք, որ ես և ընտանիքս վերջին օրերին թիրախավորված կերպով ենթարկվում ենք սպառնալիքների, մասսայական վարկաբեկման համացանցային տիրույթում, սոցիալական ցանցերում:
Նրանք ջանում են ամեն կերպ խոչընդոտել USArmenianews.com կայքի աշխատանքներն ու ճնշում բանեցնելով իմ դեմ՝ ստիպելու ինձ լռել, լռեցնել ազատ խոսքն ու այսպիսով բռնանալ մարդու հիմնարար իրավուքներից մեկի վրա՝ խոսքի ազատության իրավունքի:
Նրանք ՖԲ լայվի ժամանակ հանդես են գալիս կոչով և հանրությանը պարտադրում արգելափակել իմ Ֆեյսբուքյան անձնական էջն և չհետևել կայքին:
ՀՀ իրավապահ մարմիններին տվածս հաղորդումից ժամեր անց, Հայկազ Մակարյանը, ՖԲ իր լայվի ժամանակ ցինիկաբար, անամոթաբար, ստորաբար ստել է, իբր ես շանտաժ եմ անում իր և ընկերների դեմ, պատճառաբանելով, որ ինձ և ընտանիքիս սպառնացողները իրենք չեն, այլ ՝ ուրիշ մարդիկ:
Ուստի, ևս մեկ անգամ որպես իրեղեն ապացույց տեղադրում եմ սքրինշոթ արված սպառնալիքներից մի քանիսը, որոնք արվել են Հայկազ Մակարյանի ՖԲ լայվի ժամանակ ՖԲ իր անձնական էջից:
Հետևությունները թողնում եմ հանրության դատին:
Ես և ընտանիքս վերջին օրերին թիրախավորված կերպով ենթարկվում ենք սպառնալիքների, մասսայական վարկաբեկման համացանցային տիրույթում

https://blognews.am/arm/news/588731/es-ev-yntaniqs-verjin-orerin-tirakhavorvats-kerpov-entarkvum-enq-sparnaliqneri-massayakan-varkabekman-hamacancayin-tiruytum.html