Երեկ՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Ստեփան Զորյանի անվան 56 հիմնական դպրոցում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 13։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 13 խումբը կանչով մեկնել է Արաբկիր վարչական շրջանի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են 11-ամյա Գրիգոր Շ.-ին՝ աչքի և ողնաշարի մասում ստացված վնասվածքներով։
Ոստիկանները պարզել են, որ հունվարի 24-ին, ժամը 12։00-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի 13 հասցեում գործող Ստեփան Զորյանի անվան թիվ 56 հիմնական դպրոցի դասարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել Գրիգոր Շ.-ի և 11-ամյա Սամվել Մ.-ի միջև, որի ժամանակ երկուստեք ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց։
Երեխաները սովորում են նշված դպրոցում։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում