Որքան գեղեցկանում է Նաիրա Զոհրաբյանը, այնքան ավելի անտանելի է դառնում նրա բնավորությունը. ադրբեջանցի պատգամավոր

Արդեն տեղեկացրել ենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Գարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել եւ թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։

Միջնադարյան ինկվիզիցիայի ժամանակները անցել են եւ «թյուրքականությունը» վիրավորելու կեղծ մեղադրանքներով Թուրքիայում լռեցվում է ազատ խոսքը»,- հայտարարել է Զոհրաբյանը։

Ըստ ադրբեջանական իշխանամետ haqqin.az-ի՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթին անդրադարձել է թուրք պատգամավոր Հիսյար Օզսոյը՝ նշելով, որ Նաիրա Զոհրաբյանը խոսում է Հայաստանում առկա ժողովրդավարության մասին այն դեպքում, որ թուրքական խորհրդարանում կա երեք հայ պատգամավոր, ինչը չենք կարող ասել Հայաստանի ԱԺ-ի մասին:

Ըստ այդ նույն լրատվամիջոցի՝ ադրբեջանական պատվիրակության  ղեկավար Սամեդ Սեիդովն էլ Նաիրա Զոհրաբյանի մասին ասել է հետևյալը.  «Որքան գեղեցկանում է Նաիրա Զոհրաբյանը, այնքան ավելի անտանելի է դառնում նրա բնավորությունը»:

Asekose

Like this post? Please share to your friends:
Lascia un commento