«Լապտերիկ»-ի տնօրենն ընդունել է մեղքն ու ազատ արձակվել

«Լապտերիկ»-ի տնօրենն ընդունել է մեղքն ու ազատ արձակվել

Երևանի «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանն ստորագրությամբ է ազատ է արձակվել, այս լուրը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձանպես խոշոր չափերի յուրացում) և ՀՀ ՔՕ 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Նա արդեն ընդունել է առաջադրված մեղադրանքը, զղջացել է, ՔԿ դեպոզիտ հաշվին փոխհատուցել է պատճառված վնասը (20 միլիոն դրամ), ուստի նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախնական քննության տվյալներով՝ մանկապարտեզի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014թ. սկզբներից մինչև 2019թ. հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ յուրացրել է իրեն վստահված, մանկապարտեզի երեխաների բաժին հանդիսացող, դեռևս չհաշվարկված արժեքի սննդի մի մասը, ինչպես նաև՝ յուրացման եղանակով առերևույթ հափշտակել մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց անվամբ փոխանցված, առանձնապես խոշոր չափի` 13.357.941 ՀՀ դրամ գումարը։

Like this post? Please share to your friends:
Lascia un commento