«Այն, որ Նիկոլը համընդհանուր սիրեցյալից ոչ շատ հեռու ապագայում վերածվելու է համընդհանուր ատելիի, մեծ խելք պետք չի կանխագուշակելու համար…»

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի բան ասեմ, էլի: Ներկա իշխանության նավակում բարեհաջող տեղավորված նախկին ակտիվիստ, իրավապաշտպան, լրագրողները հավանաբար չհասկացան, որ անկախ նրանից,

թե իրենք իրենց ոնց կդրսեւորեն, այն պահից սկսած, երբ ժողովուրդը սկսի ատել Նիկոլին,

նույն կերպ ատելու են իր ողջ թիմը անկախ գործած մեղքերից…

Ու այդ երիտասարդների քաղաքական կարերան այդպես էլ լրջորեն չսկսված, կարելի կլինի համարել ավարտված…

Շատ քչերին կհաջողվի դուրս գալ դրա տակից ու ստանալ քաղաքական կարիերան շարունակելու երկրորդ շանսը…

Իսկ այն, որ Նիկոլը համընդհանուր սիրեցյալից ոչ շատ հեռու ապագայում վերածվելու է համընդհանուր ատելիի,

մեծ խելք պետք չի կանխագուշակելու համար…»:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento