Ձերբակալված տնօրենը Մանվել Գրիգորյանի սանիկն է. Մանրամասներ

Այսօր՝ հունվարի 21-ին, ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը…

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր .օր-ի 179 հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով…

Ըստ մեղադրանքի՝ տնօրենը յուրացրել է 120 հոգանոց մանկապարտեզի սաների սնունդը և ոչ միայն…

Սնունդը մաս-մաս տեղափոխվել է նրա ընտանիքին պատկանող՝ Ջրվեժում գործող ռեստորանային համալիր․․․

Քննչականի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տնօրենը յուրացման եղանակով հափշտակել է մանկապարտեզում հրամանագրված, սակայն փաստացի չաշխատող անձանց փոխանցված խոշոր չափի՝ 13 մլն դրամ գումար․․․

Մեր տեղեկություններով՝ Գայանե Հովհաննիսյանի ամուսինը Տարոն Վահագնի Հովհաննիսյանը հանդիսանում է ՀՀ hաշվեքննիչ պալատի չորրորդ վարչության պետը,

իսկ վերջինիս երեք երեխաները` գեներալ Մանվել Գրիգորրյանի սանիկներն են, գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանն ու Տարոն Հովհաննիսյանը եղել են համակուրսեցիներ․․․

Որդին` Կարեն Հովհաննիսյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի աուդիտի բաժնի տեսուչի պաշտոնում․․․

Like this post? Please share to your friends:
Lascia un commento