ԱՀԱԶԱՆԳ։ «Փաշինյանի ոտքի տակը քանդում են»․ Ուշագրավ վիճակ

Անահիտ Գևորգյանը գրում է․

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության միքանի նորանշանակ մարզպետներ իրենց պարտքը համարեցին՝ պարգևատրել և պրեմիաներ տալ իրենց տեղակալներին, աշխատակիցներին ու հենց իրենց․․․

Այստեղ տարօրինակն այն է, որ այդ մարզպետները պարգևատրում էին ընդամենը օրեր կամ շաբաթներ աշխատած պաշտոնյաներին․․․

Բյուջեից տնտեսված գումարները տրվում էր մարդկանց, որոնց իշխանության բերեց ժողովուրդը․․․

Ոչ ոք չպետք է մոռանա, որ այդ նույն ժողովուրդը կարող է դուրս շպրտել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք կփորձեն խաղալ մարդկանց նյարդերի հետ ու շարունակեն նախկին իշխանությունների թողած ավանդույթները․․․

Այս բոլոր խժդժություններից ամենաշատը տուժում է վարչապետ Նիկոլ Փաշինյնաը․․․

Տուժում է մի մարդ, ում շնորհիվ հարյուրավոր մարդիկ որոշումներ կայացնելու իրավունք ստացան․․․

Հետևաբար այդ որոշումների սխալ լինելու դեպքում՝ առաջին պատասխանատուն անուղակիորեն հանդիսանում է հենց Փաշինյանը․․․

Գաղտնիք չէ, որ Նիկոլը սուպերհերոս չէ և չի կարող բոլորի գործը անձամբ անել․․․

Սակայն, գաղտնիք չէ նաև, որ Նիկոլը պետք է ականջալուր լինի ժողովրդի ձայնին, և հարկ եղած դեպքում պատժի բոլոր ապաշնորհ ղեակաարներին․․․

Ու խնդիրը միայն այդ մարզպետներն ու նրանց տեղակալները չեն։ Ցավոք սրտի օրեցօր ի հայտ են գալիս այնպիսի դեպքեր, որ տպավորություն է ստեղծվում, որ նրանք պաշտոնի են անցել զուտ պատահական․․․

Հարգելի պաշտոնյաներ, սթափվեք և մի քանդեք մեր վարչապետի ոտքի տակը, հիշեք, որ ձեր գործած ամեն մի լուրջ սխալ, հենց նրա ուսերին է մնում․․․

Like this post? Please share to your friends:
Lascia un commento