Սերժ Սարգսյանի յուրօրինակ արձագանքը` Քոչարյանի կալանքին

Lragir.am-ը գրում է․

«Պարոն նախագահն ունի ասելիք եւ անելիք», հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո, ի պատասխան Սերժ Սարգսյանի՝ կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու վերաբերյալ հարցին…

ՀՀԿ խոսնակը փաստորեն հայտարարել է, որ չի լինի կուսակցության նախագահի փոփոխություն, իսկ հերթական համագումարը հաջորդ տարի է…

Սերժ Սարգսյանը կուսակցության նախագահի փոփոխության հարցը քննարկելու մասին հորդոր հղել էր դեռևս 2018-ի ապրիլի 25-ին…

Համենայն դեպս եղավ այդ մասին նրա անունից հաղորդագրություն: Այդ ժամանակ նա հավաքել էր կուսակցության խմբակցությանն ու հորդորել լինել միասնական, ինչ որոշում էլ կայացնեն…

Իսկ այդ ժամանակ հարցը վարչապետի թեկնածու առաջադրելն էր: Հեղափոխության պահանջն էր առաջադրել Նիկոլ Փաշինյանին, սակայն ապրիլի 25-ի առավոտյան արդեն աշխույժ քայլերի էր անցել Կարեն Կարապետյանը…

Ինչու էր Սերժ Սարգսյանը երեկոյան հրավիրել խմբակցությանը և հորդորել որեւէ որոշում կայացնել միասնական…

Դա նշանակում էր Կարեն Կարապետյանին չառաջադրելու՞, թե՞ առաջադրելու ակնարկ․․․

Դատելով դրանից երկու օր առաջ Սարգսյանի հրաժարականի տեքստից եւ հայտնի բառերից, նա խմբակցությանը հավաքել էր Կարեն Կարապետյանի աշխուժությունը չեզոքացնելու համար…

Իսկ խոշոր հաշվով բանը թերեւս Կարեն Կարապետյանն էլ չէր, այլ Ռոբերտ Քոչարյանը, որը եւս մտել էր խաղի մեջ ու հայտարարել, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցես ուրիշին…

Դա ուղղված էր Սերժ Սարգսյանին, և Ռոբերտ Քոչարյանը դրան հաջորդած մի քանի ամիսներին պարբերաբար ակնարկել է Սերժ Սարգսյանի որոշումներից իր դժգոհության մասին, հայտարարելով, թե դիմադրությունը թավշյա հեղափոխությանը եղել է կասկածելի պասիվ․․․

Սերժ Սարգսյանը ապրիլի 25-ի երեկոյան հորդորել էր քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարց: Ի՞նչ պատահեց, որ նա առ այսօր մնում է նախագահ, և ավելին՝ այլեւս չկան այդպիսի հորդորներ․․․

Սերժ Սարգսյանին ստիպու՞մ են մնալ եւ պատասխանատվություն կրել իրենց իշխանազրկման համար, թե՞ Սարգսյանն ինքը չի թողնում ՀՀԿ-ն, որպեսզի այդ «գործիքը» չհայտնվի այլ ձեռքում…

Տվյալ պարագայում ՀՀԿ-ն քաղաքական գործիք է այդ բառի ամենևին ոչ վարկաբեկիչ իմաստով․․․

Պարզապես կուսակցությունը մի շարք հանգամանքների բերումով քաղաքական գործոն է, որը հնարավոր է օգտագործել ամենատարբեր, ընդհուպ իհարկե թավշյա հեղափոխությամբ ձևավորված նոր իրավիճակի քաղաքական էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակներով․․․

Ի վերջո, անցնող 8-9 ամիսներին ՀՀԿ «անունից» կատարվել են քայլեր, որոնք նպաստել են հենց հետհեղափոխական իրավիճակի քաղաքական էֆեկտիվությանը, այդ իրավիճակի կառավարման էֆեկտիվությանը․․․

Խորքային առումով Սերժ Սարգսյանը նախընտրել է պայմանավորվել թավշյա հեղափոխության ու նրա առաջնորդի, քան իշխող համակարգի հետ, այլապես հրաժարականը կլիներ այլ տեքստով եւ այլ համատեքստով:…

Ընդ որում, այս հանգամանքը ներկայում որոշ շրջանակներ փորձում են ներկայացնել դավադրապաշտության համատեքստում, թե իբր հեղափոխությունը Սերժ Սարգսյանի ծրագիրն է…

Իրականում խնդիրը բացարձակապես այլ դաշտում է, և ծանրագույն ներքին ու արտաքին միջավայրը Սերժ Սարգսյանին դրել էին մի իրավիճակում, երբ նա կամ պահում էր իշխանությունն իր ձեռքում,

կամ այն պետք է հանձներ հանրությանը՝ տվյալ դեպքում ի դեմս հեղափոխության առաջնորդ Փաշինյանի: Ինչու՞ ոչ իշխող համակարգին, չէ՞ որ յուրայիններ էին․․․

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Like this post? Please share to your friends:
Lascia un commento