Երևանում մի խումբ երիտասարդներ օրը ցերեկով վնասում են Mercedes-ը, իսկ նրանցից մեկը կրակոցներ է արձակում

53d8bb18961f70905bc3946c911998ae

Միջազզային կառույցները երբեմն իրենց զեկույցներում հայտնում են, որ Հայաստանը համարվում է ամենաանվտանգ երկներից մեկը, որտեղ քաղաքացիները կարող են անվտանգ շրջել փողոցներով, մինչդեռ կան որոշ թափթփուկներ, ովքեր կարող են օրը ցերեկով հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, իսկ նման թափթփուկներին ոստիկանությունը պարտավոր է կարճ ժամանակում հայտնաբերել ու մեկուսացենլ հասարակությունից, որպեսզի նման «մոլախոտերը աճ չտան»:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են երեկ՝ հունվարի 17-ին, Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայի միջից մի խումբ ճիվաղներ Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում դուրս գալիս ավտոմեքենայից, հարձակվում Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, վնասում ավտոմեքենան, որից հետո էլ առյուծի կաթ կերած երիտասարդներից մեկը իր ձեռքին եղած ատրճանակով կրակոց է արձակում հեռացող Mercedes-ի ուղղությամբ:

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ՀՀ ոստիկանությունը, Երևանի ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և նման թափթփուկներին կհայտնաբերեն ու նրանք պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ, հակառակ դեպքում՝ հասարակությունը տեղին կբարձրաձայնի, երբ ասի՝ «Ստացվում է՝ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է մնացել»:

shamshyan.com 

Like this post? Please share to your friends:
Lascia un commento