Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. միջնորդությունը կմերժվի

Ինչպես հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր:

Նշենք, որ երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է եւս երկու ամիս ժամկետով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։

Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` դատարանը կմերժի երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով կերկարաձգվի:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento