ԱԱԾ-ի նոր բացահայտումը․․ ոչինչ չի վրիպում նրանց աչքից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների,

և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել և կանխվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որում ներգրավված է եղել նաև ՀՀ ոստիկանության մարզային վարչության աշխատակից․․․

ԱԱԾ-ից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Ստեփանավանի անտառտնտեսության անտառապետ Ն.Թ-ն,

նախնական համաձայնության գալով նույն անտառ տնտեսության տնօրենի հետ, կազմակերպել է ապօրինի ծառահատում, փայտանյութի դուրս բերում եւ վաճառք,

որի դիմաց ՀՀ տարբեր քաղաքացիներից 2018թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին պահանջել և ստացել է ավելի քան 300 հազար ՀՀ դրամ կաշառք․․․

Միեւնույն ժամանակ Ն.Թ-ն ծառահատումներին ու փայտանյութի ապօրինի տեղափոխմանը չխոչընդոտելու համար ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի պետի տեղակալ Ն.Խ-ին առաջարկել եւ փոխանցել է 150.000 ՀՀ դրամ կաշառք․․․

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 3 անձի,

որից 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1-ի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին․․․

Կատարվում է նախաքննություն:

Like this post? Please share to your friends:
Lascia un commento