Կայուն տղամարդը մի տեսակ է լինում. աշխատում է շատ, խմում՝ քիչ, ամեն մարդու տուն չի գնում, ամեն մարդու տուն չի թողնում, առիթ գնալիս թեպետ մի քիչ ուշանում է, սակայն բոլորից շուտ է դուրս գալիս ու չի թթվում տանուտերի գլխին, չի խոստանում, այլ անակնկալ է անում, իսկ, եթե խոստանում է, ապա անպայման հետևում է իր խոստումին, ոչ թե սիրում է մի քանիսին ու քիչ-քիչ, այլ մեկին ու շատ-շատ, խոսքի արժեքն այնքան չի գցում, որ ամեն երկրորդ բառը հայհոյանք լինի, չէ՞ որ հայհոյանքն աղբ է, իսկ աղբի տեղն աղբամանում է, ոչ թե բերանում, լեզվի տակ, կամ վրա, հագնում է կոկիկ, հետևում իր շարժուձևին, խոսում է չափավոր ու չի մոռանում մտածելու մասին, իսկ ուժեղ ու հաջողակ աղջիկ տեսնելիս հորմոնախախտ չի լինում ու սկսում է ոչ թե ձվի մեջ մազ փնտրել, այլ հպարտանում է, որ հանդիպել է թույլ սեռի ուժեղ ներկայացուցչի, վերջիվերջո ուժեղ տղամարդն ընտանիքն ամենից վեր է դասում ու գիտակցում, որ մարդը, եթե տանից է դուրս եկել, ապա պիտի տուն վերադառնա:
Ն.Բեկթաշյան