Բժիշկները ցնցված էիներբ տեսան այս հղի կնոջ Էխոի արդյունքները

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝ Օդեսայի 36-ամյա բնակչուհի Օքսանա Կոբելեցկայան անսահման ուրախացավ՝ իմանալով, որ նորից հղի է։ Ամուսնու՝ Սերգեյի հետ նրանք դաստիարակում էին երեքամյա դստերը և անհամբեր սպասում ընտանիքի համալրմանը։

Բայց ուրախալի ընտանեկան իրադարձությունը համաշխարհային սենսացիա դարձավ։ Ամուսինները երբեք չեն ծրագրել մեծ ընտանիք ունենալ։ Երկու երեխան արդեն իսկ կատարյալ տարբերակ էր։ Հետո էլ, նրանցից ոչ մեկի ընտանիքում երկվորյակներ չեն եղել։ Եվ Օքսանան բացարձակապես համոզված էր, որ նման պատմություններն իր համար չեն․․․

Սակայն երբ կինը հերթական բժշկական ստուգմանը գնաց, բժիշկները նրան հայտնեցի թերևս նրա կյանքի ամենացնցող լուրը։ «Ամեն ինչ սովորականի պես էր․ մերկ փոր, գել և ընդունիչ։ Բայց երբ բժիշկն սկսեց նայել էկրանին, նրա դեմքը խիստ փոխվեց, իսկ ես ահավոր վախեցա»,- հիշում է Օքսանան,- «Հիշում եմ՝ նա ոնց սկսեց հաշվել պտուղներն ու կրկնել, որ սրա համար ինձ պիտի ծովափին տուն տան»։

Վերջապես բժիշկն ամփոփեց ․ էլեկրամագնիսական հետազոտությունը ցույց է տալիս 5 պտուղ։ Հնգյակի ծնունդն առանց արհետական բեղմնավորման հազվագյուտ երևույթ է․ 55 միլիոնից՝ մեկին։ Ու մինչ Օքսանան մարսում էր լուրը, բժիշկները հուզված քննարկում էին իրեն յուրահատուկ խնամյալին։

Իրենց կոլեգաներից շատերը նման բան կյանքում չեն տեսնի։ «Ես չէի գիտակցում՝ ինչ է կատարվում ինձ հետ։ Ինձ թվում էր՝ սյուրռեալիստական քնի մեջ եմ ու ուր որ է՝ կարթնանամ»,- հիշում է կինը։ Ապագա ծնողները դժվարությամբ էին մարսում լուրը, քանի որ նրանց ապագայի ծրագրերը հիմնավորապես փոխվում էին։ Ծննդաբերական ցավերն սկսեցին 30-րդն շաբաթում։ Երբ Օքսանան եկավ հիվանդանոց, ծնարանում նրան արդեն սպասում էին 8 բժիշկ և բուժքույրեր։ Հետագայում Օքսանան հիշում էր, որ բժիշկներն իր հետ վարվում էին ինչպես բյուրեղապակե սկահակի հետ․ ծայրահեղ զգույշ։

Երեք տղան և 2 աղջիկը ծնվեցին կեսարյան հատման միջոցով։ Հակառակ բժիշկներիանհանգստությանը՝ 5 երեխան էլ առողջ էին, թեև լրացուցիչ խնամքի կարիք էին զգում։ Իհարկե, հազիվ լույս աշխարհ եկած՝ Դարյան, Ալեքսանդրան, Դենիսը, Վլադիսլավն ու Դավիդը իսկական աստղեր դարձան։ Նրանց ծնունդը միակ հայտնի դեպքն է երկրում։ Արդեն հինգ ամիս է անցել։

Օքսանան ու Սերգեյը հարմարվել են բազմազավակ ծնողների դերին։ Երբ նրանք զբոսանքի են դուրս գալիս միանգամից 5 մանկասայլակով, անցորդները պարզապես չեն կարողանում չժպտալ։ Մեծ ընտանիքն այժմ ապրում է նոր բնակարանում․ կառավարության նվերը՝ նշանավոր հնգվորյակներին։ Ֆեյսբուքի և Ինստագրամի իր էջերում Օքսանան տեղադրում է իր 5 մարգարիտների և նրանց հմայիչ ավագ քրոջ լուսանկարները։ Եվ ո՞վ իմանա, գուցե այս հնգյակը շուտով հանդես գան որպես մոդելներ։ Մնում է միայն այս գեղեցիկ ընտանիքին մաղթել ամենալավը․ հաջողություն, առողջություն ու խաղաղ երկինք։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/10137

Like this post? Please share to your friends:
Lascia un commento