ԻՆՉՊԻՍԻ ՏԱՐԻ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆՆԵՐԻՆ

Մոսկվաբնակ հայազգի պայծառատես ՆՈՐԱ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ պատմել է, թե ինչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին 2019 թվականի ընթացքում եւ ինչից պետք է նրանք զգուշանան:

Կենդանակերպի 4 նշան, որ կարող են երբեք չամուսնանալ
Աստղագուշակ` Խոյերի համար

2019թ.-ին Խոյերի գլխավոր օգնականը կլինի կամքի ուժն ու համբերությունը: Տարին խոստանում է լինել բազմազան, երբեմն դժվարություններով, բայց հաղթահարելի: Այս նշանի տակ ծնված ներկայացուցիչները գալիք տարում պետք է շրջապատեն իրենց փայտից պատրաստված իրերով, ցանկալի է կրել փոքր փայտե թալիսմաններ:

Մարտի 22-ին եւ ապրիլի 9-ին ծնված Խոյերին մեծ ֆինանսական հաջողություն է սպասվում: Իսկ մարտի 23-ին ծնվածներին խորհուրդ է տրվում շինարարություն կամ վերանորոգում անել: Նրանց համար, ովքեր նշում են իրենց ծննդյան օրը մարտի 24-ին եւ ապրիլի 1-ին, կյանքը, վերջապես, դուրս կգա ճգնաժամից. նոր հնարավորություններ եւ ծանոթություններ կստեղծվեն: Մարտի 25-ին եւ ապրիլի 2-ին ծնվածներին աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել եւ չվստահել անծանոթ մարդկանց, քանի որ խաբեության հավանականությունը բարձր է: Մարտի 26-ին եւ 29-ին, ինչպես նաեւ ապրիլի 3-ին եւ 6-ին ծնվածների ընտանիքում ավելացումներ են սպասվում: Մարտի 27-ին, ապրիլի 4-ին եւ 17-ին ծնվածները պետք է շատ զգույշ լինեն պետական մարմինների, փաստաթղթերի հետ եւ խուսափեն լուրջ փաստաթղթեր ստորագրելուց: Մարտի 28-ին, ապրիլի 4-ին, 5-ին, 11-ին, 16-ին եւ 19-ին ծնվածների համար գալիք տարին կենսական նշանակություն ունի, շատ կարեւոր փոփոխություններ են տեղի ունենալու, որոնք շրջադարձային կլինեն: Եթե ծնվել եք մարտի 30-ին, ապրիլի 7-ին եւ 14-ին, ապա լուրջ փոփոխություն է սպասվում կարիերայում: Մարտի 31-ին եւ ապրիլի 8-ին ծնվածները պետք է պաշտպանվեն չար աչքից, եւ այդ հարցում կօգնեն պաշտպանիչ թալիսմանները եւ հնարավորության դեպքում ավելի հաճախ եկեղեցի գնալը: Լավ լուր է սպասվում ապրիլի 10-ին եւ 12-ին ծնվածների համար. նրանք կհանդիպեն իրենց երկրորդ կեսին եւ ընտանիք կկազմեն: Նրանք, որոնք ծնվել են ապրիլի 13-ին, ստիպված կլինեն փոխել բնակության վայրը եւ ճանապարհորդել: Ապրիլի 15-ին ծնվածները կդառնան ավելի իմաստուն: Իսկ ապրիլի 18-ին ծնված անհատներին խորհուրդ չի տրվում վարկ ձեւակերպել:

Կենդանակերպի 5 վտանգավոր, ճակատագրական կանայք

Աստղագուշակ` Ցլերի համար

телецՑլերի համար գալիք տարին հաջողակ է: Ցուլը կկարողանա երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, անշարժ գույք ձեռք բերել կամ խնայողություններ անել եւ ընդհանրապես ամրապնդել դիրքերը: 2019թ.-ին Ցլերի համար լավագույն թալիսմանը յաշման է: Ապրիլի 20-ին եւ 23-ին, ինչպես նաեւ մայիսի 19-ին ծնվածների մոտ 2018-ի անհաջող ավարտից հետո ամեն ինչ, վերջապես, կփոխվի: Ապրիլի 21-ին, մայիսի 8-ին եւ 20-ին ծնվածները ֆինանսական վիճակի բարելավում կունենան: Ապրիլի 22-ին ծնվածներին առաջարկվում է սկսել շինարարություն կամ վերանորոգում: Իսկ ապրիլի 24-ին եւ 30-ին, մայիսի 1-ին եւ 7-ին ծնվածները պետք է ուշադիր լինեն եւ կասկածելի մարդկանցից հեռու մնան: Նրանք, որոնք ծնվել են ապրիլի 25-ին եւ մայիսի 2-ին կարող են երեխա պլանավորել: Ապրիլի 26-ին, մայիսի 3-ին եւ 16-ին ծնվածները թղթաբանությունների վրա շատ ժամանակ կծախսեն, ստիպված են լինելու ներկայացնել տարբեր փաստաթղթեր եւ այցելելու տարբեր հաստատություններ: Ապրիլի 27-ին, 28-ին, 4-ին, 5-ին, 10-ին եւ 18-ին ծնվածների մոտ կյանքն ամբողջովին այլ հունով կընթանա: Այստեղ ամեն ինչ հնարավոր է (ամուսնություններ, ամուսնալուծություններ, աշխատանքի փոփոխություն եւ նոր բնակարան), նրանք հաստատ չեն ձանձրանա: Ապրիլի 29-ին, մայիսի 6-ին, 13-ին եւ 15-ին ծնվածները կկարողանան հաջողության հասնել իրենց կարիերայում, մասնագիտական խնդիրները կլուծվեն ավելի լավ, քան սպասելիքները: Մայիսի 9-ին եւ 11-ին ծնվածներին սպասվում է սեր: Մայիսի 12-ին իրենց ծննդյան տարեդարձը նշողները ամբողջ տարի ուղեւորությունների մեջ կլինեն, եւ գուցե հեռավոր վայրեր տեղափոխվեն ապրելու: Մայիսի 9-ին ծնվածներն ինտելեկտուալ եւ հոգեւոր աճ կունենան: Մայիսի 17-ին ծննդյան տոնը նշողների համարը 2020-ը կլինի թեժ տարի:

Կենդանակերպի 5 նշան, ում սիրելը չափազանց բարդ է

Աստղագուշակ` Երկվորյակների համար

Երկվորյակները կարող են ակնկալել մեղմ, հանգիստ տարի: Ճիշտ է, որոշ «անհանգիստ» Երկվորյակների համար այն կարող է թվալ մի քիչ ձանձրալի: Եթե կրեք փիրուզից պատրաստված թալիսման, ապա տարին ավելի պայծառ ու զվարճալի կլինի:

Այս տարի հեշտ չի լինելու մայիսի 21-ին եւ հունիսի 20-ին ծնվածների համար, բայց դուք կարող եք շտկել իրավիճակը, եթե զբաղվեք անշարժ գույքի հարցերով: Մայիսի 22-ին, 26-ին եւ 27-ին, ինչպես նաեւ հունիսի 3-ին, 4-ին, 9-ին, 17-ին եւ 18-ին ծնվածների մոտ ամեն ինչ կփոխվի, կսկսվի նոր կյանք: Մայիսի 23-ին, 29-ին եւ հունիսի 6-ին ծնվածները պատրանքների գիրկը կընկնեն: Ավելի լավ է հեռու մնան արկածներից եւ կասկածելի առաջարկներից: Մայիսի 24-ին եւ հունիսի 1-ին ծնվածների համար ուրախ տարի է սպասվում, եւ, գուցե, ծնող դառնան: Մայիսի 25-ին, հունիսի 2-ին եւ 15-ին ծնվածների համար տարին կարող է վտանգավոր լինել: Սա այն ժամանակաշրջանն է, երբ գաղտնին դառնում է բացահայտ: Բայց եթե դուք մեղավոր չեք, ապա վախենալու ոչինչ չունեք, ընդհակառակը, տարին հաջող կլինի: Մայիսի 28-ին, հունիսի 5-ին, 12-ին եւ 14-ին ծնվածների համար տարին հաջողակ կլինի աշխատանքի մեջ: Ինչ էլ ձեռնարկեք, լավ արդյունք կտա: Ծննդյան օրը`մայիսի 30-ին, հունիսի 7-ին եւ 19-ին նշող մարդկանց ճակատագիրը ֆինանսական առումով երես կտա:

Ամենաբարդ դասը, որը 2019-ը կմատուցի կենդանակերպի նշաններին
Նրանք, ովքեր ծննդյան օրը նշում են մայիսի 31-ին, հունիսի 8-ին եւ 10-ին թող սպասեն սիրային արկածների: Հունիսի 11-ին ծնվածներին սպասվում են ճանապարհորդություններ: Իսկ հունիսի 13-ին եւ 16-ին ծննդյան օրը նշողները հնարավորություն կունենան վերանայել անցյալն ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը. տեսակետների վերանայման ժամանակաշրջան է:

Աստղագուշակ` Խեցգետինների համար

Գալիք տարում Խեցգետինները պետք է մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի հասնեն արդյունքի, եւ այդ ջանքերը կպարգեւատրվեն: Նրանց սպասում է շատ աշխատանք, որն էլ խոստանում է լինել արդյունավետ: Գալիք տարում նրանց համար թալիսման կարող են լինել երկնագույն քարերը: Հունիսի 22-ին եւ 28-ին, հուլիսի 5-ին եւ 21-ին ծնված Խեցգետնինները պետք է լինեն ուշադիր. մեծ է հավանականությունը խաբված լինելու, բայց անհանգստանալ եւ վախենալ պետք չէ: Հունիսի 27-ին, հուլիսի 4-ին, 11-ին եւ 13-ին ծնվածների համար գալիք տարին կդառնա մասնագիտական ձեռքբերումների եւ կայուն դիրք զբաղեցնելու ժամանակաշրջան: Բացի այդ, տարին շատ բարենպաստ է այն մարդկանց համար, ում ծննդյան օրը ընկնում է հունիսի 23-ին եւ հուլիսի 22-ին: Նրանց սպասում են ուրախություն եւ հաջողություն: Իսկ նրանց համար, որոնք ծնվել են հունիսի 24-ին, հուլիսի 1-ին, 14-ին եւ 23-ին, աստղերը կանխատեսում են գործարքներ, ավելորդ թղթաբանություն: Հունիսի 25-ին եւ 26-ին, հուլիսի 2-ին, 3-ին, 8-ին, 16-ին, 17-ին եւ 20-ին ծնվածները կապրեն նոր կյանքով: Փոփոխությունները հնարավոր է շփոթեցնեն Ձեզ, բայց մի անհանգստացեք, ամեն ինչ լավ կլինի: Հունիսի 29-ին, հուլիսի 6-ին եւ 18-ին ծնվածների մոտ ձեռները փող կընկնի: Սերը կժպտա հունիսի 30-ին, հուլիսի 7-ին եւ 9-ին ծնվածների համար:

Կենդանակերպի 5 նշան, ում սիրելը չափազանց բարդ է
Հուլիսի 10-ին ծնվածները տարին կանցկացնեն անիվների վրա` ինքնաթիռներում: Հաջող տարի է սպասվում հուլիսի 12-ին եւ 15-ին ծնվածների համար. մեծ իրադարձություններ չեն ակնկալվում, ժամանակն է հանգստանալու: Հուլիսի 19-ին ծնվածները պետք է մտածեն տուն կառուցելու մասին:

Աստղագուշակ` Առյուծների համար

Առյուծները` հատկապես իգական սեռի, պետք է փորձեն լինել զուսպ: Խոզուկը չի հանդուրժում անզուսպ պահվածք: Եթե Առյուծը հանգիստ է, ապա տարին անցնում է սահուն եւ լավ: Առյուծներին, ինչպես եւ Խոյերին ցանկալի է ձեռք բերել փայտե թալիսմաններ եւ կրել այն մինչեւ հաջորդ տարի:

Կենդանակերպի 5 նշան, ովքեր գերադասում են միայնակ լինել
Ամենահաջողակները կլինեն այն Առյուծները, որոնք ծննդյան օրը նշում են հուլիսի 28-ին, օգոստոսի 5-ին, 10-ին, 17-ին, 19-ին եւ 21-ին: Նրանց մեծ հաջողություն է սպասում: Հուլիսի 29-ին եւ 31-ին, օգոստոսի 6-ին եւ 8-ին ծնվածները կլինեն երջանիկ ու սիրով լեցուն: Հուլիսի 24-ին, 25-ին եւ 30-ին, ինչպես նաեւ օգոստոսի 1-ին, 2-ին, 7-ին, 12-ին, 15-ին եւ 16-ին ծնվածների համար գալիք տարին շրջադարձային կլինի: Այն ամբողջությամբ կփոխի Ձեր կյանքը: Փոփոխությունները կարող են ազդել Ձեր կյանքի բոլոր ոլորտներում: Օգոստոսի 11-ին եւ 14-ին ծնունդ նշողներին աստղերը խորհուրդ են տալիս հանգիստ մնալ իրենց տեղերում: Այս ժամանակաշրջանում հարկ է խուսափել կոնֆլիկտներից եւ պատրաստվել պայծառ 2020թ.-ին: Օգոստոսի 9-ին ծննդյան տոնը նշողները կարող են հանգիստ սկսել հավաքել ճամպրուկները.տանը հաստատ չեք մնալու: Իսկ ովքեր ծնվել են հուլիսի 27-ին, օգոստոսի 4-ին եւ 20-ին, չպետք է տրվեն սադրանքների: Մեծ է գայթակղությունը հունից դուրս գալու եւ ցուցադրելու, որ Դուք իսկական Առյուծ եք, բայց դա անել պետք չէ: Եղեք համբերատար, եւ 2020 թվականին կյանքը ձեզ նոր գույներ կպարգեւի: Օգոստոսի 18-ին ծնվածների համար վտանգավոր ժամանակահատված է, ավելի լավ է նստել տանը եւ սպասել 2020թ.-ի գալուն: Հուլիսի 26-ին եւ օգոստոսի 3-ին ծննդյան օրը նշողները աշխատանքում նոր բարձունքների կհասնեն եւ հասարակության մեջ մեկ քայլ ավելի առաջ քայլ կանեն: Իսկ օգոստոսի 13-ին եւ 22-ին ծնվածները կստանան 2018-ի իրենց բաժին պատիժը կամ վարձատրությունը:

Կենդանակերպի, որ նշանները կարող են երջանիկ զույգ լինել

Աստղագուշակ` Կույսերի համար

Գալիք տարում Կույսերը ֆավորիտների ցանկում են: Նրանք իրենց տարերքում կլինեն: Նրանց հաջողություն է սպասվում: Օձաքարը կամրացնի նրանց հաջողությունը:

Ճակատագրի նվերների մեծ մասը կստանան այն Կույսերը, որոնք իրենց ծննդյան օրը նշում են օգոստոսի 27-ին, սեպտեմբերի 4-ին, 9-ին, 11-ին, 18-ին եւ 20-ին: Սեպտեմբերի 16-ին ծնվածների մոտ կլավանա ֆինանսական վիճակը: Օգոստոսի 23-ին, 24-ին եւ 30-ին ծնվածները, ինչպես նաեւ սեպտեմբերի 1-ին, 6-ին, 14-ին եւ 22-ին կտրուկ կփոխեն իրենց կյանքը: Միայնակները կարող են ամուսնանալ, երեխա չունեցողները երեխա ունենալ, գործարարները նոր բիզնես ունենալ: Սեր սպասվում է օգոստոսի 29-ին եւ 31-ին, սեպտեմբերի 5-ին եւ 7-ին ծնվածներին: Սեպտեմբերի 8-ին ծնվածները, ամենայն հավանականությամբ, կփոխեն իրենց բնակության կամ աշխատանքի վայրը: Օգոստոսի 25-ին եւ սեպտեմբերի 2-ին ծնվածներին աստղերը հուշում են մասնագիտական աճ ու կայունացում գործերում: Իսկ սեպտեմբերի 12-ին եւ 21-ին ծնվածները ստիպված կլինեն շատ ժամանակ ծախսել փաստաթղթերի հետ կապված խնդիրների լուծմանը, խորհուրդ է տրվում ուշադիր ուսումնասիրել յուրաքանչյուր թուղթ: Օգոստոսի 26-ին, սեպտեմբերի 3-ին եւ 19-ին ծնվածները, եթե չմոլորվեն ու չտրվեն սադրանքներին, ապա տարին կանցնի սահուն: Սեպտեմբերի 17-ին ծնվածներին աստղերը պնդում են վերանորոգել կամ նույնիսկ տուն կառուցել: Իսկ սեպտեմբերի 10-ին, 13-ին եւ 15-ին ծնվածների համար դա կլինի հանգստի եւ մտածելու տարի: Սա մի ժամանակաշրջան է, երբ ոչ մի բան կախված չէ Ձեզանից, եւ ավելի լավ է ուժ հավաքեք:

Շարունակությունը՝ այստեղ

iravunk.com

Like this post? Please share to your friends:
Lascia un commento