«Ղազախստանում բան է եռում, որն արտացոլվելու է հայ-ղազախական հարաբերությունների վրա». Ստյոպա ՍաֆարյանՔաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստանում բան է եռում, որն արտացոլվելու է հայ-ղազախական հարաբերությունների վրա։ Կենցաղային հողի վրա կատարված մահացու ելքով կոնֆլիկտի ֆրեյմինգը ԶԼՄ-ներով արդեն մտահոգիչ պետք է լինի։ Այսպիսի կոնտեքստավորում տեղի է ունենում Ռուսաստանի կողմից (սովետ) միութենական պետություն ստեղծելու դիսկուրսի խորապատկերին, երբ այլ երկրներ էլ կարող են կրկնել Ուկրաինայի ճակատագիրը…. Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Ապշերոնի խանի ձեռքերն են երկարել ու նրա ակնհայտ թիրախներից է Հայաստանի «թղթով» դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումը… Արդեն տեսել եմ, որ Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը օպերատիվ արձագանքել է ու հայտարարություն է տարածել։ Պետք է օպերատիվ կապ լինի Հայաստանի ու Ղազախստանի կառավարությունների, նախագահների ու ԱԳՆ-ների միջև։ Միաժամանակ պետք է պարզվի, թե ովքեր, իսկ ավելի ստույգ՝ Ադրբեջանն ինչպես, ում միջոցով ու եղանակներով է փորձում ջրեր պղտորել։ |
«Ղազախստանում բան է եռում, որն արտացոլվելու է հայ-ղազախական հարաբերությունների վրա». Ստյոպա Սաֆարյան
