Ասումա՝ արա դու չե՞ս հասկանում, մինչև մամադ էտ լիստերը սարքում էր, ես դրանց մի մասը ուտում էի․․․

Պապային ասում եմ, որ բլինչիկը ու էլի մի քանի բան պատվիրել եմ, դե մաման աշխատանքից չգնա տուն էդքան գործ անի։ Պապան նենց նայեց դեմքիս, ոնց որ հայրը կնայեր անառակ որդուն։ Գույնս փախավ։ Մեկել , թե բա՝ գժվե՞լ ես։ Ասում եմ՝ չէ գժվելու ի՞նչ կա, էտ մարդը հո գործից հետո չի վազելու բլինչիկի լիստ սարքի։ Մեկել բորբոքվումա պապան, թե բա՝ արա դու ինչ ես հասկանում, զզվցրեցիք յա, կթողեք մեր նոր տարին մենք անենք ու տենց լիքը մեղադրանքներ։

Հիմա փորձում եմ հասկանամ, թե դրա վատը որնա, մի խոսքով երկար-բարակ պապայի հետ կռվելուց հետո լսեցի հիմնական բորբոքվելու պատճառը։ Ասումա՝ արա դու չե՞ս հասկանում, մինչև մամադ էտ լիստերը սարքում էր, ես դրանց մի մասը ուտում էի․․․ հիմա ինչ եմ անելու։ Վերջում էլ ավելացրեց՝ տոլմեն հանկարծ չպատվիրես, էտի պետքա մամադ սարքի։

Մի խոսքով տունը կռիվ եմ քցել, ես թռնում եմ

Like this post? Please share to your friends:
Lascia un commento