Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերվա կեսին կարդացի Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գրքի՝ հոկտեմբերի 27-ին նվիրված հատվածը: Մինչև լուսաբաց հոկտեմբերի 27-ի ժապավենն աչքիս առջևով պտտվում էր: Կարողացել եմ քնել հավանաբար լուսադեմին՝ 7-ի մատույցներում: Քոչարյանի հորինած ճշմարտանման ստի դոզան անտանելի էր: Մի կողմից նա չէր կարող շատ ստել, որովհետև այդ դեպքերի մանրամասներ իմացողներ շատ կան ու թույլ չէին տա, որ նա կոպիտ կեղծեր… Դա ինքն էլ հասկացել է ու սուտը շատ հմտորեն է հյուսել: Բայց նաև չի գիտակցել, որ հոկտեմբերի 27-ի գործով լուրջ ինքնախոստովանական ցուցմունք է տվել իր դեմ… Եզրահանգումներ կան, որ ժամանակին արել էինք վերլուծական մակարդակով, այժմ նա ոչ միայն դա է հաստատել, այլ նաև նոր տեղեկություններ է հայտնել»:
«Չի Գիտակցել, Որ Հոկտեմբերի 27-Ի Գործով Ինքնախոստովանական Լուրջ Ցուցմունք Է Տվել Իր Դեմ…». Ստյոպա Սաֆարյան
