«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական մեծ դեբատից հետո Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է իր ենթականերին հարվածել Լուսավոր Հայաստան կուսակցությանը, սևացնել մեզ և այս գործին է այսօր լծվել նաև Կենտրոն հեռուստաընկերությունը։
Մեր մոտեցումը մնում է անփոփոխ․ օլիգարխները չպետք է ապականեն քաղաքականությունը, որը մեզ համար մարդկանց կյանքը երջանիկ դարձնելու միջոց է»:
«Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է իր ենթականերին սևացնել մեզ». Գևորգ Գորգիսյան
